close
Եղանակը Երևանում
6 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Թուրքիան չունի ԵՄ մտնելու հեռանկար

Աշխարհ

15 Ապրիլի 2021, 16:46
 Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Թուրքիան չունի ԵՄ մտնելու հեռանկար

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեմենտ Բոնի կարծիքով՝ Թուրքիան Եվրամիություն մտնելու հեռանկար չունի:

«Կարծում եմ, որ պետք է խոստովանենք, որ դա հիմնականում արհեստական է (Թուրքիայի ՝ Եվրամիություն մտնելը): Եվ դա ասել է հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը), երբ ընդունել էր պարոն Էրդողանին Փարիզում ավելի քան երկու տարի առաջ ... Քննարկումներն առաջ չեն գնում: Ներկա համատեքստում մենք տեսնում ենք, որ նման հեռանկարներ չկան»,- ասել է Բոնը Radio J-ի եթերում:

«Դա չի նշանակում, որ գործընկերություն ունենալու և քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա... Բայց հավատալ, որ Եվրամիությունը պետք է ավելի ու ավելի ընդլայնվի, սխալ է և խելագարություն, քանի որ մենք պետք է համախմբենք ու բարելավենք մեր միությունը»,- շեշտել է նա:

Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար: Այնուամենայնիվ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թ.-ին և բազմիցս դադարեցվել տարաձայնությունների պատճառով: Բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ն այժմ բաց են: 2016-ի մարտին Բրյուսելը ակտիվացրել էր բանակցությունները Թուրքիայի հետ՝  միգրանտների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու դիմաց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica