close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ ձեզ ոչ ոք ընդհանրապես չի ընտրել. Էրդողանը պատասխանել է իրեն բռնապետ անվանած՝ Իտալիայի վարչապետին

Տարածաշրջան

15 Ապրիլի 2021, 15:17
 Իսկ ձեզ ոչ ոք ընդհանրապես չի ընտրել. Էրդողանը պատասխանել է իրեն բռնապետ անվանած՝ Իտալիայի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին։

Դրագին օրեր առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ» (...որի հետ պետք է աշխատել): Թուրքիայի նախագահն, իր հերթին, Դրագիին մեղադրել է անդաստիարակության մեջ, շեշտել, որ նա դադարեցրել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, և հիշեցրել, որ Իտալիայի քաղաքացիներն ընդհանրապես չեն ընտրում վարչապետին:

Երկու երկրների քաղաքական գործիչների հակամարտությունը սկսվել է սկանդալային «աթոռի միջադեպից» Էրդողանի և Եվրամիության ղեկավարների հանդիպման ժամանակ: Ի պաշտպանություն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ԵՄ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դրագին Էրդողանին բռնապետ էր անվանել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica