close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ն և Վրաստանը, հետևելով ԱՄՆ-ին, որոշել են զորքերը դուրս բերել Աֆղանստանից

Աշխարհ

15 Ապրիլի 2021, 14:18
 ՆԱՏՕ-ն և Վրաստանը, հետևելով ԱՄՆ-ին, որոշել են զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ՆԱՏՕ-ն սկսելու է Աֆղանստանից մինչ մայիսի 1-ը «Վճռական աջակցություն» գործողությանը մասնակցող ուժերի դուրսբերումը: Գործընթացը կտևի մի քանի ամիս և կլինի կանոնավոր ու համակարգված. ասվում է Դաշինքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին: Կազմակերպությունը նշել է, որ արձագանքելու է իսլամիստական արմատական «Թալիբան» շարժման կողմից հնարավոր հարձակումներին:

Հայտարարության մեջ ասվում է, որ զորքերի դուրսբերումը նշանակում է ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբ և ոչ՝  դրանց ավարտ: Դաշինքի դաշնակիցներն ու գործընկերները շարունակելու են աջակցել Աֆղանստանին, նրա ժողովրդին և կառույցներին վերջին 20 տարիների ընթացքում անվտանգության առաջխաղացման և ամրապնդման գործում։

Միևնույն ժամանակ, Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին է հայտարարել նաև Վրաստանը։ «ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել փուլերով ավարտել առաքելությունն Աֆղանստանում... Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, վրացական ստորաբաժանումները դուրս կգան Աֆղանստանից»,- հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նշենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica