close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Reuters գործակալությանը հայտնի է դարձել Ռուսաստանի պետական պարտքի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ ծրագրերի մասին

Աշխարհ

15 Ապրիլի 2021, 13:08
 Reuters գործակալությանը հայտնի է դարձել Ռուսաստանի պետական պարտքի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ ծրագրերի մասին

ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցները կներառեն սահմանափակումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան պարտքի հետ: Այս մասին  չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ գործակալության՝ սահմանափակումները կարող են հայտարարվել հինգշաբթի:

The New York Times թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր կստորագրի, համաձայն որի՝ ռուսական պարտքային արժեթղթերով ամերիկյան բանկերի աշխատանքի սահմանափակումները կընդլայնվեն: Մասնավորապես՝ արգելք կդրվի ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից պարտքերի արժեթղթերի գնման վրա ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունից և նրա սուվերեն հիմնադրամից: Պարբերականի համաձայն՝ սահմանափակող միջոցները կարող են ուժի մեջ մտնել հունիսի 14-ից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica