close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 17-ին շաբաթօրյակ է կազմակերպվում. Մաքրվելու է Հրազդանի կիրճը

Հասարակություն

15 Ապրիլի 2021, 11:25
 Ապրիլի 17-ին շաբաթօրյակ է կազմակերպվում. Մաքրվելու է Հրազդանի կիրճը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»  համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է հիշյալ ԿՈԱԿ-ից:

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝  Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ:

Սկիզբը՝ ժամը 10։00։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։

Մեկնարկային կետերն են՝

•             Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)

•             Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք

•             Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից)

Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։ Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Հարցերի  դեպքում  զանգահարել  /033/ 333-289

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Թադևոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica