close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բարեփոխված» բանակն առանց սավան-ծածկոցի՞ է․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

15 Ապրիլի 2021, 11:08
 «Բարեփոխված» բանակն առանց սավան-ծածկոցի՞ է․ «Հրապարակ»

«Երեկ, լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի, մասնավորապես բանակին վերաբերող հատվածը, որտեղ նա ասում է․ «Մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա և բովանդակային բարեփոխումներ», խմբագրություն էր զանգահարել զինծառայողներից մեկի հայրը:

Ասում էր, որ օրերս այցելել է Արարատի մարզի զորամաս, որտեղ իր զինծառայությունն է անցկացնում որդին, և վրդովված ու չափազանց վիրավորված վերադարձել։ Որդին պատերազմի օրերին եղել է Արցախում, հերոսաբար կռվել է 44 օր, ժամկետային զինծառայող է՝ 19 տարեկան։

Պատերազմից հետո նրանց տեղափոխել են Արարատի զորամաս, շատերը հիվանդ են, ոմանք՝ վիրավոր, հոգեպես հյուծված ու սթրես տարած։ Նրանց նորմալ խնամք և ուշադրություն է հարկավոր, սակայն զինծառայողի հայրը պարզել է, որ տղաներն անմխիթար պայմաններում են ծառայում։

Նրանք տարրական անկողին չունեն․ «Քնում են կեղտոտ դոշակների վրա, քայքայված ծածկոցներով, ո՛չ սպիտակեղեն են տվել, ո՛չ այլ պարագաներ։ Հիվանդ, հյուծված զինծառայողները գունատ, անխնամ վիճակում են՝ մարդու սիրտը կտոր-կտոր է լինում նրանց տեսքից»։ Փաստորեն, ոչ միայն «մայկա-տռուսիկի» հարցը Փաշինյանը չլուծեց, ինչպես խոստացել էր, այլև սավան-ծածկոցներն էլ են վերացրել բանակից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica