close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները «Բայրաքթար» չարիքի վերջը տալու են. քաղաքագետ

Հասարակություն

15 Ապրիլի 2021, 10:33
 ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները «Բայրաքթար» չարիքի վերջը տալու են. քաղաքագետ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դաշնակցությունը հակաօդային պաշտպանության համակարգեր չունի, բայց ունի Հայ դատի հանձնախմբեր ու գրասենյակներ, որոնք «բայրակթար» կոչվող չարիքի վերջը տալու են։
 
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հետևողական ջանքերի արդյունքում, Կանադան արդեն իսկ կասեցրել է բայրակթարի առանցքային դետալի՝ WESCAM ընկերության տեսանկարահանող ու տեղորոշող ապարատների արտահանումը Թուրքիա։
 
Հաճախ հանրային դիվանագիտությունն ունակ է անելու ավելին, քան պետական դիվանագիտությունը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, որևէ երկրի հայ համայնք հաջողությամբ կարող է ցանկացած հարց դարձնել ընդունող պետության նույնիսկ ներքաղաքական քննարկման հարց և իբրև քաղաքացի պահանջներ ներկայացնել պետական կառույցներին․ մի բան, որը պետական դիվանագիտության գործիքակազմից դուրս է»։
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica