close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է․ «Փաստ»

Մամուլի տեսություն

15 Ապրիլի 2021, 09:33
 Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց մի թեզ, ըստ որի, այդ փոփոխությունները «կեղծ օրակարգ են»։ Նա գործընթացը չէր համարում քաղաքական։ Բավականին երկար ժամանակ քարոզ տարվեց այս ուղղությամբ, հաջողվեց հանրային և որոշակի քաղաքական մակարդակում ձևավորել հակաքաղաքագիտական ընկալումներ, որի արդյունքում քաղաքական կարևորագույն այդ գործընթացը իսկապես վերածվեց կեղծ օրակարգի՝ իր տեսքով և բովանդակությամբ։ Այս պատմությունը հիշեցի այն պարզ պատճառով, որ նմանատիպ, բայց զգայունության և կարևորության աստիճանով շատ ավելի բարձր մակարդակի մի խնդրի շուրջ նույն դիսկուրսն է ծավալվում։ Խոսքը գերիների, զոհված զինծառայողների և անհետ կորածների հարցը քաղաքականացնելու կամ չքաղաքականացնելու մասին է։ Ի՞նչ է, ըստ էության, տեղի ունենում։

Նախ՝ ինչքան էլ անբարո է թվում, բայց փաստ է, որ զոհերի մասին «պլյուս-մինուս»-ով խոսացող Նիկոլ Փաշինյանին հաջողվել է պառակտում մտցնել գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների հարազատների շարքերում։ Ավելին՝ Նիկոլին հաջողվել է աննկարագրելի ցավի մեջ գտնվող ծնողների ու հարազատների մի մասին համոզել, որ խնդրի լուծման բանալին պաշտպանության նախարարությունում է, մի մասին համոզել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ պարզ չէ, թե ինչ է, հետևաբար սպասեք, ամեն ինչ արվում է որոշակի արդյունքներ ապահովելու համար, մի մասին համոզել է, որ ընդդիմությունը ցույցեր է անում՝ դրանով իսկ խոչընդոտելով գործընթացին, վերջերս պարզվեց, որ նաև մեղավոր են լրագրողները, որոնք լուսաբանում են բողոքի ակցիաները, և որ ամենազավեշտալին է՝ նախօրեին «կարկառուն» իմքայլականներից մեկն ասաց, թե հանրային դիսկուրսն այս թեմայով այնքան ակտիվ է, որ խանգարում է գերիներին հետ բերել։

Իհարկե, սա անբարոյականության մաստեր կլասի ցուցադրություն է, բայց, ինչևէ, անցնենք առաջ։ Նախ՝ ֆիքսենք՝ գերիներին վերադարձնելու թիվ մեկ պատասխանատուն իշխող քաղաքական թիմն է Նիկոլի գլխավորությամբ, հետևաբար որոշակի դրվագներում նույնիսկ անհասկանալի են պաշտպանության նախարարությունից ակնկալիքներն ու պահանջները։ Երկրորդ՝ Նիկոլը հասել է նրան, որ ծնողների և հարազատների մեծ մասն իրենց խոսքում անպայման նշում են՝ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ» և այլն։ Գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների սիրելի և հարգելի հարազատներ, Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է։ Այս հարցը քաղաքական, ավելին՝ աշխարհաքաղաքական է, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք իշխանությունների պարտադիր լուծման իրավասությունների շրջանակում են գտնվում։ Ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքական ձախողումների պատճառով է երկիրն ու ժողովուրդը, դուք, մենք, բոլորս այս վիճակին հասել։ Այդ դեպքում ի՞նչը քաղաքականացնենք։ Քաղաքականության արդյունքների վերացման ոչ քաղաքական ի՞նչ գործիքներ կան։ Չկան, պարզապես չկան։Մի «կուլ տվեք» Նիկոլի քարոզչամեքենայի նետած «խայծը»:

 Նա դա անում է մեկ նպատակով՝ իր վրայից քաղաքական և բարոյական պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու համար, ինչպես մնացած բոլոր հարցերում։ Դրա հերթական վկայությունն էր ԱԺ երեկվա խայտառակ նիստը՝ ուրախ ու երջանիկ ծափահարություններով: Եթե մենք չենք մատնանշում քաղաքական թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին, ապա դա մի բան է նշանակում, որ մենք պետություն չունենք, քաղաքական իշխանություն չունենք։ Այդ դեպքում բոլոր խնդիրները անհասցե են, չկան դրանք լուծողներ։ Բայց դե ֆակտո և դե յուրե դեռ ունենք պետություն և իշխանություն, հետևաբար նաև ունենք կոնկրետ այս հարցի քաղաքական պատասխանատուներ։ Իսկ ինչ հիմա է կատարվում, կարող էր տեղի ունենալ միայն պետություն և պետականություն չունեցող երկրի հետ։ Չնայած այսպես շարունակվելու դեպքում ոչ ուշ ապագայում կարող ենք չունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica