close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

Հասարակություն

14 Ապրիլի 2021, 20:53
 Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

Դատախազությունն արձանագրել է լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և դրանք ուղարկել Ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։

Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»,- գրել է նա։

 

Տես նաև՝  Սպառնացել են լրագրող Անի Գևորգյանին եւ տարածել երեխայի նկարները. Մեդիա պաշտպան:

Տես նաև՝ Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. հայտարարություն:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica