close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ սրսկենք, մահանան էլ՝ ոչինչ․ Գրիգոր Գրիգորյանը անբարոյականություն է համարում մարդկանց սորտավորելը և պատվաստելը

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 12:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ սրսկենք, մահանան էլ՝ ոչինչ․ Գրիգոր Գրիգորյանը անբարոյականություն է համարում մարդկանց սորտավորելը և պատվաստելը

Ես առհասարակ դեմ եմ կորոնավիրուսի դեմ պատվաստմանը Հայաստանում թե՛ AstraZeneca-ով և թե՛ Sputnik V-ով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Մեկ առողջություն, մեկ կոալիցիա»-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Նրա համոզմամբ, ծայրահեղ անբարոյականություն է մարդկանց սորտավորելը և հայտարարելը, որ մինչև 55 տարեկանները պետք է պատվաստվեն AstraZeneca-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ Sputnik V-ով այն դեպքում, որ բազմաթիվ փաստեր են արձանագրվել, երբ  AstraZeneca-ով պատվաստված մարդիկ մահացել են։

«Առողջապահության նախարարը հայտարարեց տարիքային խմբեր, որոնց պատվաստելու են  կա՛մ AstraZeneca-ով, կա՛մ Sputnik V-ով։ Մասնագիտական տեսակետից այդ որոշումը անընդունելի է, բարոյական տեսակետից՝ անընդունելի և վիրավորական, որովհետև կա սկզբունք, որ եթե որոշակի դեղորայք ունի կողմնակի վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա, դրա կիրառումը պետք է բացառվի։  Ի՞նչ է անում իշխանությունը․ նրանք սորտավորում են մեր մարդկանց, 55-ից բարձր մարդկանց վրա կարելի է կիրառել՝ որ սրսկենք, մահանան էլ՝ ոչինչ․․․ ես դա գտնում եմ անընդունելի։ Մանավանդ 55-ից բարձրը միշտ համարվել է ռիսկային խումբ, ուրեմն նրանց դեպքում ընդհանրապես բացառված է նման պատվաստանյութի կիրառումը և նման որոշումը գտնում եմ անբարոյական»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Նա կողմնակից է պատվաստումներին ընդհանրապես, քանի որ համարում է, որ պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման դեռևս հայտնի ամենաարդյունավետ միջոցն են։ Բայց ես նաև շեշտում է, որ  կողմնակից է պատվաստման այն պատվաստանյութերով, որոնց ազդեցությունը ուսումնասիրված է և այն հիվանդությունների կանխարգելման, որոնց համաճարակաբանությունն է ուսումնասիրված։ Կորոնավիրուսային վարակի մասին, նրա խոսքով, առայսօր հայտնվում են տեղեկություններ, որ պատվաստումները լիովին չեն կանխարգելում այս հիվանդությունը, դեռ արտադրվում են այս վարակի որոշ շտամներ, որոնց դեմ պատվաստանյութը ավելի ցածր կանխարգելիություն ունի։

Նա չի հավատում վիճակագրությանը, թե կորանվիրուսային վարակի թվերը Հայաստանում աճում են։ Ասում է՝ դրանք նկարված թվեր են։

«Ո՞վ է ասել, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը․ բարձրաստիճան մի պաշտոնյա Հ1-ի ուղիղ եթերում ասաց՝ եթե մարդիկ պատվաստվեն, մենք ստիպված չենք լինի թվեր նկարել։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում դեռևս համաճարակաբանությունը չուսումնասիրած՝ արդեն անցնում են կանխարգելման, որ դեռ վաղ է»,-ասաց նա։

Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ ապրիլի 13-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը հրապարակել է թվեր, որոնց համաձայն ունենք 204 053 դեպք․ 183 660 առողջացում ունենք, 3 775 դեպք մահվան և 15 663 դեպք ունենք, որ անցնում են բուժում առայսօր, 955 մահվան դեպք է գրանցվել ոչ թե կորոնավիրուսային վարակի, այլ ուրիշ հիվանդությունների բարդացումներից, որի խթանիչը նոր կորոնավիրուսային վարակն է հանդիսացել։

«Պետք չէ անջատել այս թվերը, որոնք հրապարակվում են այն տեղեկատվությունից, որ առօրյա ռեժիմում հայտնվում են կորոնավիրուսային վարակի վերաբերյալ։ Ամեն օր որոշակի չոր թվեր են հայտնվում առանց որևիցե մի ապացույցի, հիմնավորման։ Կորոնավիրուսային վարակը դեռևս ուսումնասիրման փուլում է և ամեն օր հայտնվում են նոր տվյալներ դրա ազդեցության մասին, բայց դեռ չկա հստակ տվյալներ այն մասին, թե որտեղից է հայտնվել այս վարակը։ Դա վկայում է, որ այդ վարակի համաճարակաբանության մասին դեռ վաղ է հետևություններ անել, հետևաբար, վաղ է խոսել հիվանդության բուժման կամ կանխարգելման անվիճելի միջոցների մասին․ բոլոր միջոցները, որոնք այսօր կիրառվում են դե ֆակտո փորձնական միջոցներ են, որոնցով համաշխարհային բժշկությունը փորձում է պայքարել, բայց դրանցից ոչ մեկը չի ապացուցել իր անվիճելի առավելությունը մյուսի հանդեպ»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Նա նշեց, որ այն թվերը, որոնք հրապարակվում են Հայաստանում հիվանդացության մասին որևէ աղերս չունեն իրական պատկերի հետ, որ ունենք Հայաստանում, որովհետև առայսօր դեռևս իրական հիվանդների և վարակակիրների քանակը Հայաստանի բնակիչների շրջանում անհայտ է, իրական մահերի թիվը, որ տեղի են ունեցել կորոնավիրուսի հետևանքով, հայտնի չէ։

Թեսթերի առումով էլ, նրա համոզմամբ, գիտելիքահեն մոտեցումը բացակայում է Հայաստանում այն պարզ պատճառով, որ բոլոր հայտնի թեսթերը պետք է ունենան հստակ զգայականություն կոնկրետ վարակի նկատմամբ։ Հայաստանում օգտագործվող թեսթերը ունեն այնպիսի կեղծ պատասխանների տոկոսայնություն, որ պարզապես չի կարելի օգտագործել․ «Նույնն է, թե սուրճի բաժակ նայեք, ասեք՝ միգուցե հիվանդ է, միգուցե հիվանդ չէ»։

Գրիգոր Գրիգորյանը նաև նկատում է, որ մարդիկ այսօր մահանում են, բայց կորոնավիրուսի անվան տակ չեն հերձվում․ սա, ըստ նրա, կասկածելի է։

«Երկրում իշխանությունը բռնազավթած խմբավորումը քննարկում է հարցը, որ թույլ տան մահացածներին, որոնք հայտարարվում են իբրև թե կորոնավիրուսից մահացած, թույլ տան նրանց հերձումը։ Դիերի հերձումը դեռ մարտից թույլատրելի է աշխարհում, քանի որ հիմնական միջոցն է, որ պարզում է՝ ինչի հետևանքով է մահը վրա հասել։ Այնինչ ունենք հազարավոր քաղաքացիներ, որոնց մահը վրա է հասել, հերձումը չի կատարվել, հայտարարվել է իբրև թե կորոնավիրուսից մահացած, բայց իրականում պարզ չէ՝ արդյո՞ք նրանք մահացել են կորոնավիրուսից։ Մենք ունենք նաև դեպքեր, երբ մարդուն կորոնավիրուսի կասկածով տեղափոխել են բուժհաստատություն, որոշակի դեղորայք են կիրառել, բայց մահը վրա է հասել ինֆարկտից, ինսուլտից և այլն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica