close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գանատայի խորհրդարանի անդամ Պրայըն Մէյ հայ ռազմագերիներու ազատ արձակման կոչ կ՚ուղղէ

Սփյուռքի ձայնը

14 Ապրիլի 2021, 13:01
 Գանատայի խորհրդարանի անդամ Պրայըն Մէյ հայ ռազմագերիներու ազատ արձակման կոչ կ՚ուղղէ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, որ Գանատայի խորհրդարանի անդամ եւ Գանատա-Հայաստան Խորհրդարանական խմբակցութեան նախագահ Պրայըն Մէյ յատուկ նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարարին, որուն մէջ խստօրէն կը դատապարտէ Ատրպէյճանի կողմէ իրագործուած հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան սրբապղծումը եւ կը պահանջէ հայ ռազմագերիներու անյապաղ հայրենիք վերադարձը։

Պրայըն Մէյ նաեւ կը պահանջէ, որ Միացեալ Ազգերու կրթական, գիտական և մշակութային կազմակերպութեան (UNESCO) դիտորդներուն հնարաւորութիւն ընծայուի հետաքննական այցելութիւն կատարելու Արցախ՝ ստուգելու համար հայկական պատմական յուշարձաններու իրավիճակը։

horizonweekly.ca

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica