close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

14 Ապրիլի 2021, 09:08
 «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին․ «Հրապարակ»

«Ըստ մեզ հասած տեղեկությունների, Երեւանի «Դվին» հյուրանոցը, որը միջազգային շուկայի համար ներկայանում է Hayastan Hօtel Resort անվամբ, ՀՀԿ-ական իշխանության լավագույն ավանդույթների ուժով սկսել է քաղաքական ուժերին միջոցառումների համար տարածք կամ դահլիճ չտրամադրել: Ընդ որում՝ մի քանի շաբաթ առաջ նման դիրքորոշում չեն ունեցել, «Դվինի» դահլիճը վարձակալելու հարցով դիմած ՀԱԿ-ին, օրինակ, չի ասվել, թե քաղաքական միջոցառումների համար տարածք չեն տրամադրում: Թե մի քանի շաբաթում ինչ է փոխվել, արդյոք «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» քաղաքական ուժին, որ ինքը միակ քաղաքական էլեմենտը լինի «Դվինի» տարածքում, թե՞ նրան ՀՀ իշխանությունից ցուցումներ կամ ընդդիմության այլ թեւերից հորդորներ են եղել` դժվար է կռահել:

Փաստ է, որ Թովմասյանն իր քաղաքական ամբիցիաների մասին է բարձրաձայնել, փաստ է, որ «Դվինը» բազմիցս ընտրվել է որպես իշխանական միջոցառումների անցկացման վայր` ՔՊ-ի քաղաքական միջոցառումներից մինչեւ Francophonie-ի ճաշկերույթ ու Աննա Հակոբյանի արկածախնդիր դրամահավաքներ, եւ հիմա առնվազն արտառոց է, որ մերժում են վճարովի ծառայություններ մատուցելու առաջարկը:

ՀԱԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ դիմել էին «Դվինի» դահլիճում մայիսի 1-ին ՀԱԿ համագումարն անցկացնելու համար, նախնական համաձայնությունը կայացվել է, ապա հրաժարվել են դահլիճը վարձակալությամբ տրամադրել իրենց` քաղաքական միջոցառումներից ձեռնպահ մնալու պատճառաբանությամբ»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica