close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

14 Ապրիլի 2021, 08:15
 Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ»

«Երեկ դոլարի կուրսն էապես նվազեց․ եթե նախօրդ օրերին հասել էր ընդհուպ 540-ի, ապա մեկ օրում իջավ մինչեւ 1 դոլարի դիմաց 515 դրամ։ Պարզվեց, սա Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է։ ԿԲ-ից մեզ ասացին՝ ինտերվենցիա են արել, այսինքն՝ հավելյալ դոլար են բաց թողել շուկա, որը ոչ միայն զսպել է դոլարի բարձրացումը, այլեւ նպաստել դրամի որոշ ժամանակով արժեւորմանը։

Այդ մասին, ի դեպ, ապրիլի 8-ին հայտարարել էր նաեւ Կենտրոնական բանկը, որ «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ»։

Սա, ըստ էության, ԿԲ-ի միակ ու հիմնական գործառույթն է՝ դրամի արժեզրկումը զսպելու համար, իսկ թե որքան ռեսուրս ունի ԿԲ-ն, դեռ որքան կարող է դոլարի ինտերվենցիաներ իրականացնելով զսպել դրամի արժեզրկումը, դժվար է ասել։ ԿԲ-ից էլ դժվարացան միանշանակ պատասխանել, ասացին՝ դա ավելի խոր փորձագիտական վերլուծություն է պահանջում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica