close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո»

Հասարակություն

13 Ապրիլի 2021, 20:44
 Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո»

Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից մեկը ոստիկաններից պահանջել է «հրել-ջարդելով բացել կառուցի մուտքերը», որոնք ամբողջ աշխատանքային օրը փակ էին պահում Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները, տեղեկացնում է «Փաստինֆո»–ն։

«Ուզում էին մեզ հանեին դուրս, բաց չստացվեց»,- կայքին հայտնել է վրդովված հարազատներից մեկը։

Հիշեցնենք, որ Շիրակից գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը` նշելով, որ այն չի բացվի՝ մինչև Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման հենց Գյումրիում։

Մարզպետարանի շենքի մուտքը փակ էր շենքի ներսից և աշխատակիցներին թույլ չեն տալիս ելումուտ իրականացնել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica