close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան

Քաղաքական

13 Ապրիլի 2021, 19:36
 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան

Իրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար անձինք պատերազմի ժամանակ պարտավոր են առաջնորդվել ստորև նշված իրավակարգավորումներով և իրենց լիազորությունների շրջանակում առավելավույնը անել՝ դրանցում նշված նպատակներին հասնելու համար.

1. ՀՀ օրենքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», հոդված 1-ին՝

«Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում»:

2. ՀՀ օրենքը «Պաշտպանության մասին՝

«Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական-իրավական ձևից` կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

3. Հրամանատարի որոշումը պաշտպանության մասին: Ցանկացած մակարդակի հրամանատար սկսած ջոկի հրամանատարից մինչև բանակի հրամանատար, ունենում է ընդունված որոշում հաստատված վերադաս հրամանատարի կողմից պահպանության կամ պաշտպանության իրեն վստաահված հատվածում թշնամու կողմից գործողություններ սկսելու դեպքում համապատասխան գործողությունների դիմելու մասին:
Ստորև տեղադրված նկարում պատկերված անձինք պատասխանատու էին 44 օրյա պատերազմի ընթացքում այս իրավակարգավորումների, ինչպես նաև տասնամյակներով մասնագետների կողմից մշակված պաշտպանության պլանի իրագործման համար:

Այժմ հարց. արդյոք սույն անձինք, լինելով պատասխանատու՝ վերը նշված կարգավորումներում նշված պահանջները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար քրեաիրավական և «բարոյագիտական» իմաստներով մեղավո՞ր են պատերազմում կրած պարտության, չարդարացված մարդկային, տարածքային և այլ կորուստների համար, թե՞ ոչ:

Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի:

Արշավիր Սուրենի Ղարամյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica