close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտգործնախարարը չմեկնաբանեց, թե ինչու են հրաժարվել «Բայրակթարների» մասին Կանադային տեղեկություններ տալ

Քաղաքական

13 Ապրիլի 2021, 19:07
 Արտգործնախարարը չմեկնաբանեց, թե ինչու են հրաժարվել «Բայրակթարների» մասին Կանադային տեղեկություններ տալ

«Հարցում եք արել, կպատասխանենք». ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը չմեկնաբանեց, թե ինչու են հրաժարվել Ադրբեջանի կողմից Արցախյան վերջին պատերազմում թուրքական «Բայրակթարների» կիրառման մասին տեղեկություններ տալ կանադական կողմին:

Հիշեցնենք՝ Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը Բայրակթար անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին։ Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որից տեղեկանում ենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով է այդ երկիրը կասեցրել թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը։

Հայ դատի գրասենյակը Հայաստանի ԱԳՆ-ի այս կեցվածքը խիստ տարակուսելի է որակել՝ հայտնելով, որ Կանադային չօժանդակելու մասին իմացել է այդ երկրի արտգործնախարարության հրապարակած հետաքննությունից, որի մեջ բառացիորեն գրված է այս մասին։

Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով պարզաբանել՝ ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել օժանդակել Հայաստանի անվտանգության համար այդքան կարևոր հետաքննությանը: ՀՀ ԱԳՆ-ն ինչո՞ւ չի տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին որևէ ինֆորմացիա՝ այն դեպքում, երբ ՀՀ զինված ուժերի տրամադրության տակ էին հայտնվել այս փաստերը դեռ պատերազմի ժամանակ (ՀՀ ԶՈՒ-ն խոցել էր այդ անօդաչուներից և հրապարակել դրանցում կանադական տեխնոլոգիաների առկայությունն ապացուցող լուսանկարներ)։ Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ ԶՈՒ-ից պահանջել է տրամադրել այդ փաստերը և չի ստացել, թե՞ ԱԳՆ-ն շահագրգիռ չի եղել, որպեսզի Կանադայի կողմից զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները չեղարկվեն։

Պատասխանն ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica