close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի օր մենք վերադառնալու ենք Երևան, ադրբեջանցի երիտասարդությունը պետք է իմանա, որ Զանգեզուրը մեր պատմական հողն է. Ալիև

Տարածաշրջան

13 Ապրիլի 2021, 14:09
 Մի օր մենք վերադառնալու ենք Երևան, ադրբեջանցի երիտասարդությունը պետք է իմանա, որ Զանգեզուրը մեր պատմական հողն է. Ալիև

Այսօր Ադրբեջանի ADA համալսարանում տեղի ունեցած «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումներ և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հոխորտացել է և հանդես եկել պատմությունը կեղծող հայտարարություններով։

Այսպես՝ նա հայտարարել է, որ հայերը ցանկանում են ջնջել Ադրբեջանի պատմությունը, իսկ «Շահումյանն ու մյուսները» (Ստեփան Շահումյան՝ խմբ.), սպանել են ադրբեջանցիներին և «ցեղասպանություն» իրականացրել։

Անդրադառնալով հայկական Զանգեզուրին (հիմա Սյունիքի մարզ)՝ Ալիևը հայտարարել է, որ իբր «այն 101 տարի առաջ հանձնվել է Հայաստանին»։

«Մինչ այդ՝ տարածքը մեզ է պատկանել (Ադրբեջանը ստեղծվել է 1918 թ. և մինչ այդ նման կազմավորում գոյություն չի ունեցել՝ խմբ.)։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևան։ Բավական է նայել 20-րդ դարի քարտեզին, և այդտեղ չեք տեսնի Սևանը։ Նույնը նաև վերաբերում է Իրևանին։ Նրանք ոչնչացրել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Ես ասել եմ՝ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ կվերադառնանք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այն, ինչո՞ւ մենք չվերադառնանք Երևան։ Կգա ժամանակը, մենք կանենք դա»,- նշել է Ալիևը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica