close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ԱՄՆ–ի՝ Սև ծով ռազմանավեր ուղարկելը ՌԴ–ի նյարդերի վրա խաղալու համար է

Աշխարհ

13 Ապրիլի 2021, 16:04
 Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ԱՄՆ–ի՝ Սև ծով ռազմանավեր ուղարկելը ՌԴ–ի նյարդերի վրա խաղալու համար է

ԱՄՆ-ի՝ իր ռազմանավերը Սև ծով ուղարկելը սադրիչ գործողություն է՝ Ռուսաստանի «նյարդերի վրա խաղալու» համար: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ըստ ռուս դիվանագետի՝ ԱՄՆ ռազմանավերը «բացարձակապես ոչինչ» չունեն անելու Ռուսաստանի ափերի մոտ:

«Սրանք զուտ սադրիչ միջոցառումներ են, սադրիչ՝ բառի բուն իմաստով: Նրանք ստուգում են մեր ամրությունը, խաղում մեր նյարդերի վրա: Նրանք հաջողության չեն հասնի» - ասել է Ռյաբկովը:

Նա նաև նշել է, որ ամերիկյան նավերի կողմից զորավարժությունների անցկացումը իրենց բազայից հազարավոր մղոններ հեռու միշտ էլ աշխարհաքաղաքական գործիք է եղել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica