close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպիսի՞ն կարող են լինել արժութային շուկայի ճգնաժամի հետեւանքները Հայաստանի համար

Տնտեսական

13 Ապրիլի 2021, 00:09
 Ինչպիսի՞ն կարող են լինել արժութային շուկայի ճգնաժամի հետեւանքները Հայաստանի համար

Արժութային շուկայում ճգնաժամ է: Այս մասին վկայում է նաեւ ԿԲ քաղաքականությունը՝ կապված վերջին ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Ավետիսյանը պարզաբանեց, որ ԿԲ-ն տվյալ դեպքում փորձել է կատարել իր սահմանադրական պարտքը՝ զսպել գնաճը եւ դրամի դեւալվացիան: Սակայն միայն այդ գործիքի կիրառումը բավարար չէ գնաճի խնդրի համակարգային լուծման համար:

«Այս ճգնաժամի ամենալուրջ հետեւանքը գնաճն է: Զուգահեռ նվազում է զբաղվածության մակարդակը, կրճատվում են քաղաքացիների իրական եկամուտները, փակվում են փոքր բիզնեսի ընկերությունները: Բացի այդ, երկրում աշխատողների 25 տոկոսը մտնում է աղքատների կատեգորիայում, իսկ աճի միտումը կարող է շարունակվել՝ հաշվի առնելով, որ սննդամթերքը միջինում թանկացել է 8,1 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության մթերքները՝ 20-25 տոկոսով:

Այդ ամենի մուլտիպլիկատիվ արդյունք կարող է լինել բնակչության աղքատության մակարդակի կտրուկ աճի տեսքով հումանիտար աղետը, կապիտալի եւ էմիգրացիայի հոսքի նոր ալիքը:

Խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է: Հետեւանքները կզգան բոլորը»,-նշեց տնտեսագետը:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica