close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում անցկացված Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվել է Լիտվայի հաղթանակով

Սպորտ

12 Ապրիլի 2021, 22:09
 Հայաստանում անցկացված Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվել է Լիտվայի հաղթանակով

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Վերջին տուրում Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:

Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը:

Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):

Վաստակելով 4 միավոր` մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հորդանանի հավաքականը:

Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն:

Վաստակելով 7 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի ընտրանին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica