close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հանցագործության դեպքի բացակայության հիմքով. փաստաբան

Քաղաքական

12 Ապրիլի 2021, 20:39
 Ինչո՞ւ դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հանցագործության դեպքի բացակայության հիմքով. փաստաբան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ստացել է ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու եւ վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին փաստաբանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ ստացել եմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրլի 06-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով ապօրինաբար հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու եւ վարույթը կարճելու մասին որոշումը։ Որոշման պատճառաբանական մասից ցանկանում եմ մեջբերել երկու հանգամանք, որին սպասում են բոլորը․ առաջինը՝ ինչո՞ւ դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հենց հանցագործության դեպքի բացակայության հիմքով եւ երկրորդը՝ ինչպե՞ս է դատարանն արձագանքել դատախազների փաստարկներին՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Առաջին հարցի մասով դատարանն իր որոշման մեջ, վկայակոչելով վերաբերելի նորմատիվ իրավական ակտեր, նշել է հետեւյալը․ «Նկատի ունենալով, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ, դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչվելու հետեւանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Երկրորդ հարցի մասով դատարանն իր որոշման մեջ կրկին վկայակոչելով վերաբերելի քրեադատավարական նորմեր եւ նախադեպային որոշումներ, իր որոշման մեջ արձանագրել է մասնավորապես հետեւյալը․ «Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող իրավակարգավորումների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործառույթի հետ։ Դատարանի նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության եւ անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման։ Դատարանը փաստում է, որ սույն գործով ի հայտ եկած՝ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ենթադրում է քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ, որից շեղման  հնարավորություն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ, ուստի բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որեւէ իրավաչափ հիմք»։

Դատախազների փաստարկների մասով դատարանի դիրքորոշման հետ կապված՝ ցանկանում եմ տալ մի փոքր պարզաբանում։ Ուրեմն սիրելի ընկերներ, դատարանի վերը հիշատակված դիրքորոշումն այնքանով է իրավաչափ եւ ընդունելի, որքանով մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկը հենց այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ եւ անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի եւ պաշտպանության կողմում եւ պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը։ Տվյալ դեպքում սա նշանակում է, որ դատարանը երբեք չի կարող մեղադրանքի կողմի համար լինել հարմար միջոց, գործիք, ըստ ցանկության եւ ցանկացած ժամանակ մեղադրանքը փոփոխելու համար։

Ինչպես կասեր իմ գործընկեր Արամ Վարդեւանյանը` «Վերջացել է»։ Փորձեք համակերպվել եւ ընդունել առկա իրողությունը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica