close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղավորներ են փնտրում․ ծերատուն քովիդ է մտել, 1 խնամյալ հոսպիտալացվել է, մի քանիսը ջերմում են

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 14:49
 Մեղավորներ են փնտրում․ ծերատուն քովիդ է մտել, 1 խնամյալ հոսպիտալացվել է, մի քանիսը ջերմում են

Կորոնավիրուսը ներթափանցեց նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Ծերատան 1 խնամյալ հոսպիտալացվել է, մի քանիսը ջերմում են։

Նշենք, որ կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման պայմաններում տուն-ինտերնատի նորանշանակ տնօրեն Կոլյա Մակարյանը տնօրենի փափուկ աթոռին րոպե առաջ նստելու անհագ ցանկությամբ նշանակման օրը եւ դրան հաջորդող օրերին ծերատուն ելումուտ էր անում առանց թեստավորում անցնելու, ինչը խոցելի խմբի հետ շփման պարագայում պարտադիր է։ Սա խոստովանել է անձամբ Մակարյանը՝ այն օրերին, երբ ծերատանը բողոքի ակցիաներ էին իրեն տնօրեն նշանակվելու եւ ծերատները միավորելու՝ կառավարության որոշման դեմ։  Մակարյանին պաշտոնի բերած՝ ոլորտից անտեղյակ սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, փաստորեն, պարտադիր թեստավորման հարց չէր դրել, այն դեպքում, երբ համավարակի պատճառով մահերի թիվն օր օրի ավելանում էր։

Yerkir.am-ի հետ զրույցում ծերատան բուժանձնակազմից Նարե Խաչատրյանը վարակի տարածման լուրը հաստատեց։ Ասաց նաեւ, որ չի կարող միանշանակ ասել, թե վարակի աղբյուր ով  կարող էր լինել։ Ըստ բժշկուհու՝ հիշյալ խնամյալին մեկ շաբաթ առաջ մի քանի օրով տուն էին ուղարկել։  

Ինֆորմացիայի իսկությունը փաստեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Զավեշտն այն է, որ խնամյալների անվտանգության գլխավոր պատասխանատու սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը մինչ այս պահը անկարեւոր է համարում 200 շահառու եւ մոտ 150 աշխատակից ունեցող ծերատանը անհապաղ թեստավորում իրականացնելու հրաման իջեցնելը։  Բարձիթողի վիճակի գլխավոր պատասխանատուն տնօրեն Մակարյանն է, որը, ի դեպ, պատասխանատվությունն իր վրայից գցելու համար ծերատան աշխատակիցներին սպառնացել, թե՝  միակ պատասխանատուն ինքը չէ, մի բան եղավ՝ բոլորը կեղտի մեջ են։ Հիշեցնենք, որ սա այն նույն տուն-ինտերնատն է, որը կանգնած է Երեւանում գործող մեկ այլ ծերատան՝ «Նորքի տուն-ինտերնատ»-ի հետ միաձուլման վտանգի առջև։

Հիշեցնենք նաեւ, որ խնամյալները մինչ օրս չեն հաշտվում նորանշանակ տնօրենի հետ, որն իրենց կյանք մտավ կասկածելի հանգամանքներում։ Նախարարությունը, առանց պատճառաբանության, հրաժարվել էր եկրարաձգել ծերատան նախորդ տնօրեն Վահան Զուրաբյանի աշխատանքային պայմանագիրը, այն պարագայում, երբ Զուրաբյանը շահառուների կողմից սեր եւ հարգանք էր վայելում, որն ,ի դեպ, իր պատճառներն ունի։ Անցյալ տարի՝ համավարակի տարածման ժամանակ, նրա հրամանով ծերատան դռները փակվեցին, մուտքն ու ելքը արգելվեց։ Աշխատողները դուրս չէին գալիս, գիշեր-ցերեկ խնամք էին իրականացնում, պահակից մինչեւ տնօրեն դարձել էին բուժաշխատող։ Ծերատանը մահ չգրանցվեց այս նվիրական գործի արդյունքում։

                                                                                                                                                        Լիանա Սարգսյան

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica