close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն բացարձակապես ռազմավարական չէ․ հայտարարություն

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 12:13
 Գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն բացարձակապես ռազմավարական չէ․ հայտարարություն

Կառավարության որոշմամբ գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն բացարձակապես ռազմավարական չէ: Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ անդրադառնալով գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների ավելացման՝ կառավարության ապրիլի 8-ի որոշմանը:

NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը. «Գիտուժ»-ը համարում է, որ ընթացիկ տարում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների 2 մլրդ դրամով ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհամապատասխան է գիտության առջև ծառացած խնդիրներին և կրում է ընդամենը մարտավարական բնույթ։ Այդ որոշման իրականացումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման, մասնավորապես հնարավոր կլինի իրականացնել գիտական սարքավորումների շատ փոքր մասի թարմացում և որոշ դրամաշնորհային ծրագրեր:

Մտահոգիչ է, որ առանց հիմնավորման հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բազային աշխատավարձերի մրցունակ սանդղակի ներդրումը և գիտական սարքավորումների լիարժեք թարմացումը, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի օր առաջ ներգրավման ծրագրերը:

Ավելին, ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը, որտեղ ի տարբերություն դեռ գործող օրենքի, հանվել է գիտության համար հատկացումների նվազագույն շեմը: Թեև մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն:

«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն և չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։

Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական և այլ նկատառումներից, և ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով և ամրագրումներով։ Մինչ դրան հասնելը «Գիտուժը» շարունակելու է ներկայացնել իր պահանջները և հետևողականորեն առաջ է տանելու իր պայքարը, քանի որ խոսքը գնում է Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին։ 

Պատրաստ ենք համագործակցել օրենսդիր և գործադիր մարմինների հետ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica