close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչով են վտանգավոր կորոնավիրուսի մուտացիաները. ԱՀԿ

Առողջապահություն

11 Ապրիլի 2021, 17:16
 Ինչով են վտանգավոր կորոնավիրուսի մուտացիաները. ԱՀԿ

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները. քան նախկինում հայտնիները։ 

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրում դեռևս պահպանվում է վիրուսի կրկնակի ներթափանցման և հիվանդացածների թվի աճի ռիսկը, ուստի անհրաժեշտ է իրավիճակը վերահսկել հանրային առողջապահության խիստ միջոցների օգնությամբ:

Վարակի ներթափանցման և արտահանման ռիսկերը պահպանվում են միջազգային ուղևորությունների ժամանակ, հավելել է Վույնովիչը: Նոր շտամների մասին տվյալները մշտապես թարմացվում են, ինչի պատճառով պետք է ժամանակին վերանայել COVID-19-ի սահմանափակող միջոցները: Ընդ որում, կրկնակի պատվաստումների մասին որևէ առաջարկություն տալ չի կարելի, քանի որ կորոնավիրուսը դեռևս բավականաչափ լավ ուսումնասիրված չէ:

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի կեսերին հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացիան, որն առանձնանում է ավելի մեծ վարակելիությամբ: Այդ ժամանակից ի վեր այն հայտնաբերել են արդեն 130 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։  Բացի այդ, աշխարհում տարածվում են նաև վիրուսի այլ տարբերակներ. այսպես, մարտի կեսերին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Ռուսաստան է ներթափանցել հարավաֆրիկյան շտամ:  Յոհանեսբուրգի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տեղեկատվության համաձայն ՝ մուտացիաները այն կայուն են դարձնում արյան պլազմայի հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները կորոնավիրուսային վարակ տարած հիվանդներ են եղել:

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica