close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերացու փողոցում բախվել են «Dodge Challenger»-ն ու «Mitsubishi Colt»-ը. կա վիրավոր

Հասարակություն

10 Ապրիլի 2021, 11:10
 Հերացու փողոցում բախվել են «Dodge Challenger»-ն ու «Mitsubishi Colt»-ը. կա վիրավոր

Ապրիլի 9-ին, ժամը 23:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Dodge Challenger» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1987 թ.) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Դ․-ին (ծնված 1958 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica