close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մենք վերածվել ենք սոսկ վագոնի, իսկ լոկոմոտիվ չունենք»․ «Փաստ»

Մամուլի տեսություն

10 Ապրիլի 2021, 09:16
 «Մենք վերածվել ենք սոսկ վագոնի, իսկ լոկոմոտիվ չունենք»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստի» հետ զրույցում իր մտորումներն ու կարծիքն է ներկայացնում գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը

Կարծես պատերազմը չի ավարտվել

Ոչ թե պատերազմն է շարունակվում, այլ պարտությունը: Պարտությունը երբեմն առիթ է տալիս մաքրվելու, վեր կենալու, ուժեղանալու: Մեզ մոտ հակառակը կատարվեց: Քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքնասպանություն չգործեց, հիմա մեր ժողովուրդն է ինքնասպանություն գործում: Սա հարկավոր է կանգնեցնել և որքան շուտ, այնքան լավ: Մենք ո՛չ տնտեսական, ո՛չ մարդկային, ո՛չ բարոյահոգեբանական ռեսուրսներ չունենք: Փոքր ազգ ենք, ժողովուրդ, մեզ համար սա կարող է անդառնալի լինել: Ինչքան շուտ կանգնեցնենք, այնքան լավ: Ինչո՞ւ է տպավորություն, որ պատերազմը շարունակվում է: Պատճառը Նիկոլ Փաշինյան երևույթն է իր վարչախմբով, որը մի մարդու նման լծվել է սեփական երկիրը քանդելու գործին:

Չեմ հավատում, որ ընտրություններ կլինեն

Համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի իրավունք չունի ընտրություններ անցկացնելու: Դա նույնն է, եթե մի մարդու տան վրա հարձակվեն, հետո հարձակվողները տնօրինեն այդ մարդու ճակատագիրը: Փաշինյանը պետք է հեռանա, եթե նույնիսկ ընտրություններ լինեն: Չեմ հավատում, որ ընդհանրապես ընտրություններ կլինեն: Կարծում եմ նաև՝ «Իմ քայլը» ինչ-որ սանդղակ ունի, ինքը չի կարող անցնել 20-25 տոկոսը: Այդ դեպքում իրենք ապագա չունեն: «Իմ քայլի» ներկայիս պատգամավորները, սա գիտակցելով, վաղ թե ուշ, կսկսեն դիմել ինտրիգների: Այսինքն, եթե Նիկոլը հրաժարական տա, կլինեն առաջարկներ և կփորձեն պառլամենտում նոր թեկնածուի շուրջ համախմբվել: Չեմ կարծում, որ այդ ութսուն հոգին թույլ կտան, որ նոր պառլամենտ և վարչապետ գա: Իրենք ամեն ինչ կանեն, որ իրենց ողջ ժամկետը մնան իշխանության:

Սխալ է ընտրությունների գնալը

Փողոց դուրս եկած ընդդիմությունը պահանջում էր ժամանակավոր կառավարության ստեղծում, դա խելացի առաջարկ էր, քանի որ այսպիսի իրավիճակում սխալ է ընտրությունների գնալը: Հայաստանում ձևավորված բարոյահոգեբանական վիճակը բերել է վուլգար դեմոկրատիայի: Իմ բնորոշմամբ՝ վուլգար դեմոկրատիան այն է, որ թվային մեծամասնությունը եկել է իշխանության: Դասական դեմոկրատիայի պայմաններում մարդիկ ընտրում են քաղաքական կուսակցությունների առաջարկած ծրագրերը և, որևէ կուսակցության կամ կուսակցության խմբերի ընտրելով, իշխանության են բերում գաղափարական որևէ հոսանքի: Հայաստանում այդպես չէ, այստեղ պարզ մեծամասնության իշխանություն է: Պատկերացրեք՝ դպրոցում տնօրինության փոխարեն «իշխանության» են գալիս վատ և միջակ սովորողները: Ի՞նչ կլինի այդ դպրոցի վիճակը: Հայաստանում նույն վիճակն է: Քանի որ շատ երկար ժամանակ եղել ենք կայսրության մաս և իշխանության ձևավորման հարցը հսկվել է մեկ ուրիշ կենտրոնից, անկախանալով չկարողացանաք ինքներս ստեղծել անվտանգության այն փականները, որոնց շնորհիվ այսպիսի վիճակների մեջ չէինք ընկնի: Այն որ Նիկոլը կամ նրա նման մարդը, տեսակը եկավ իշխանության, խոսում է այն մասին, որ մեր անվտանգության փականները, ապահովիչները չաշխատեցին կամ դրանք չունենք:

 

Նրանցից մեկը նախագահի ինստիտուտն էր: Նախագահը պետք է կարողանար իր ակտիվությամբ, վետոյի իրավունքով և այլ քայլերով այս հարցերը հավասարակշռել, բայց նախագահն էլ նրանց նման մեկը դուրս եկավ: Երևի թե ապագայում կարիք կունենանք մի մարմնի՝ ազգային խորհրդի, որտեղ երկար ժամանակով կամ ցմահ, ոմանք՝ գաղտնի մնալու սկզբունքով, կընտրվեն հարգանք ու պատիվ վայելող մարդիկ: Այս մարմինը նման իրավիճակներում կկարողանա առնվազն խորհրդարանը ցրել և նոր ընտրություններ անցկացնել: Թե չէ այլ կերպ լինել չի կարող: Պետք է հաշվի առնել, որ դեմոկրատական նկրտումներով ազգ ենք, ապրում ենք խուլ ասիական մթում՝ տարածաշրջանային իմաստով: Մեր հարևան երկրները բռնապետություններ են՝ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի, կամ ավտորիտար երկրներ են Ռուսաստանի նման: Բոլոր տեղերում էլ իշխանությունն առանձնանում է արևել յան, եթե ոչ կլանային երանգներով: Պետք է կարողանանք ապագայում իշխանության այնպիսի մի համակարգ ստեղծել, որ կմրցակցի նման հարևանների հետ: Ուրիշ ելք չունենք: Մեզ սուր ատամներով պետություն է պետք:

«Վետերոկի» սահմաններում

Նա, ով կփոխարինի Փաշինյանին, ստիպված և պարտավոր կլինի Հայաստանում հեղինակային ավտորիտար ռեժիմի դիմել, թեկուզ ժամանակավորապես, որովհետև մեր ժողովրդին անհրաժեշտ է հունավորել, մենք հունից դուրս եկած, ինքներս մեզ տրամադրված, երազանքների մեջ ապրող ենք: Սյունիքը կտանք, լավ է, էլի, կապրենք: Սա շատ քաղքենի մոտեցում է: Յուրաքանչյուր մարդ իր հայրենիքը տեսնում է իր «վետերոկի» սահմաններում: Մինչև նոյեմբերի 9-ն այսպես չէր: Սա տեղի ունեցավ այդ պարտության փաստաթուղթը ստորագրելու պատճառով: Իրենք 44 օր կերակրեցին ժողովրդին, որ հաղթում են, և մեր ժողովուրդը մեծ շոկ ապրեց, սա անվանում եմ արհեստական վիժեցում: Մեր ինքնության զավակին մեր ժողովրդի արգանդից քերեցին, հանեցին: Ապրում ենք այդ շոկային իրավիճակը, որը կարող է երկար տևել, որովհետև այդպիսի վիճակից դուրս գալու համար առաջնորդողներ են պետք, իսկ մենք վերածվել ենք վագոնի՝ լոկոմոտիվ չունենք:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica