close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում Սամվել Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը․ 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ»

Մամուլի տեսություն

10 Ապրիլի 2021, 08:07
 Արցախում Սամվել Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը․ 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ  քրեական գործ է հարուցվել. «Փաստ»

«Պարզվում է՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի պաշտոնավարումը, պատերազմական ժամանակահատվածի ողբերգական էջերից բացի, նաև այլ հետևանքներ է ունեցել:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներկայումս քրեական գործ կա հարուցված 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի մասով: Ըստ արցախյան մեր աղբյուրների՝  Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը, իսկ թե ինչ ելք կունենա այդ քրեական գործը, առավելապես կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից:

Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը ներկայումս բնակվում է Հայաստանում և քաղաքական ուժ ստեղծելու խնդիրներով է զբաղված, որի նպատակը նվազագույն ձայներ հավաքելն է, խորհրդարան մտնելն ու Նիկոլ Փաշինյանին աջակցելը՝ կոալիցիա կազմելու կամ ընդդիմություն խաղալու ճանապարհով:

Դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը, այդ թվում՝ իր պաշտոնավարման ընթացքում պետությանը հասցրած վնասի մասով, իշխանությունները ձգձգում են: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, միակ խնդիրը Հայաստանի իշխանությունների համար Արցախի նոր գլխավոր դատախազն է, որը որևէ քաղաքական թիմում չէ և ինքնուրույնություն է դրսևորում՝ փորձում է զերծ մնալ քաղաքական ճնշումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica