close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Հարությունյանը Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Քաղաքական

9 Ապրիլի 2021, 19:27
 Միքայել Հարությունյանը Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով կամ, ինչպես առավել հայտնի  է, «Մարտի 1-ի քրեական գործով»  նախկին մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանն այսօր` 09.04.2021թ.-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  հանցագործության մասին հաղորդում է ուղարկել:

Տեղեկությունը Միքայել Հարությունյանի խնդրանքով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է փաստաբան Կարեն Սարդարյանն ու հայտնել է նաև, որ «հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը` հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ.-ի ՍԴՈ- 1586 որոշումը,  ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով  քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica