close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Թուրքիային տեղեկացրել է՝ հաջորդ շաբաթ Բոսֆորով անցնելու է ամերիկյան երկու ռազմանավ

Աշխարհ

9 Ապրիլի 2021, 17:41
 ԱՄՆ-ը Թուրքիային տեղեկացրել է՝ հաջորդ շաբաթ Բոսֆորով անցնելու է ամերիկյան երկու ռազմանավ

Հաջորդ շաբաթ ԱՄՆ երկու ռազմանավեր Բոսֆորով կանցնեն Սև ծով և այնտեղ կմնան մինչև մայիսի 4-ը: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:

«Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան՝ մենք 15 օր առաջ դիվանագիտական ուղիներով տեղեկացել ենք, որ ԱՄՆ երկու ռազմանավ մտնելու է Սև ծով: Նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 4-ը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հայտարարել է, որ աջակցելու է Ուկրաինային սահմանները պաշտպանելու հարցում։ Բացի այս նավերից, Սև ծովում են գտնվում ևս մի քանի այլ ամերիկյան նավեր, որոնց մասին հայտնել են ԱՄՆ իշխանությունները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica