close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը և Արցախը չեն կարող գոյություն ունենալ, եթե չկա Քելբաջարի և Լաչինի հարցի լուծումը․ Լենսեր Աղալովյան

Արցախ

9 Ապրիլի 2021, 14:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը և Արցախը չեն կարող գոյություն ունենալ, եթե չկա Քելբաջարի և Լաչինի հարցի լուծումը․ Լենսեր Աղալովյան

Հայաստանը և Արցախը չեն կարող գոյություն ունենալ, եթե չկա Քելբաջարի և Լաչինի հարցի լուծումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը։

«Որովհետև դա մի սեպ է՝ խրված հայկական երկու հանրապետությունների միջև, կամ մեկ հանրապետության մեջ։ Դա ապագա չի խոստանում մեզ, այդ պատճառով էլ այս հարցը չի լուծվելու, քանի դեռ չեն որոշվել Լեռնային Ղարաբաղի իսկական սահմանները։ Այսինքն, այն պետք է ամբողջ Լաչինով և Քելբաջարով միացած լինի Հայաստանի հետ, որպեսզի մենք ապագա ունենանք»,-ասա Լենսեր Աղալովյանը։

Արցախյան շարժման ակունքներում գտնված գիտնականը նամակ է գրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որում ներկայացրել է իր այս մտահոգությունները։ Նամակը փոխանցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, պատվիրել անպայման ուղարկել Լավրովին ու սպասում է պատասխանի։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով խաղաղություն ստեղծվեց, ըստ էության պարունակում է մի շարք հակահայկական դրույթներ։ Դրանցից մեկը Քելբաջարի վերադարձն էր Ադրբեջանին։ Նախ՝ ժամանակին Քելբաջարը չպետք է հայտնվեր Ադրբեջանի կազմում, դա արվել է Կովբյուրոյի որոշումով, և Կովբյուրոյի որոշման երկրորդ կետը, որը շատ վտանգավոր կետ է, ասում էր, որ նոր ձևավորվող ԼՂԻՄ-ի ծավալը և սահմանների որոշումը հանձնարարել Ադրբեջանի կենտկոմին»,-ընդգծեց Լենսեր Աղալովյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը նախ՝ ԼՂԻՄ սահմանները գծել է ըստ իր քմահաճույքի, որի իրավունքը նա չուներ, որովհետև, նախ՝ եթե կազմում էր նոր ինքնավար մարզ, ապա այդ մարզը ժամանակին եղել Ջրաբերդի մելիքությունը և Գյուլիստանի մելիքության մի մասը, և պատկանել է Պարսկաստանին, այնուհետև պատկանել է Ռուսաստանին։ Տեսականորեն, գիտնականի համոզմամբ, իրավունք ունեն այդ տարածքների համար վիճել Իրանը և Ռուսաստանը՝ այդ տարածքները ոչ մի անգամ չեն կազմել Թուրքիա պետության մաս։

«Ադրբեջանը ուրախացավ, որ իրեն են հանձնարարել Արցախի սահմանների որոշումը և արեց այնպիսի քայլեր, որ հետագայում Արցախը մեկուսանա․ բոլոր հայկական շրջանները, որ անմիջապես այսօրվա ԼՂԻՄ-ի հարևաններն են, այդ թվում Շահումյանի շրջանը, որտեղ հայ բնակչությունը կազմում էր 97-98 տոկոս՝ ավելին, քան նույնիսկ Ղարաբաղում էր, որտեղ 95 տոկոս էր, նրանք ԼՂԻՄ-ի կազմ չմտցրին ամբողջ Շահումյանի շրջանը, չմտցրին Գետաշենը, ընդ որում դրանք տարրալուծեցին տարբեր շրջանների մեջ՝ Խանլարի շրջանի, Շահումյանի, Նոր Շամխորի շրջանների, այդտեղից կտրեցին նաև Քելբաջարը և Լաչինը»,-հիշեցրեց Լենսեր Աղալովյանը։

Գիտնականը նշեց, որ այն ժամանակ, որպեսզի հայերի մոտ մեծ բողոք չառաջացնի՝ շատ  խորամանկ քայլերով են դա արել․ նրանք ձևավորել են Կարմիր Քուրդիստանը, որ, իբր, այնտեղ քրդեր են ապրում։ Ուղիղ երկու տարի հետո, երբ հանդարտվել է այդ խոսակցությունը, վերացրել են այդ Կարմիր Քուրդիստանը, բայց տարածքը մնացել է իրենց։

Մինչդեռ դրանք բնիկ հայկական տարածքներ են, եղել են Խաչենի մելիքության շարունակությունը՝ արձանագրեց Լենսեր Աղալովյանը։

Նա համոզված է, որ Քելբաջարը չպետք է հանձնվեր Ադրբեջանին, քանի որ այնտեղ վերաբնակեցվել են ԼՂԻՄ-ից կտրված Շահումյանի շրջանից բռնի տեղահանված հայերը։ Մինչդեռ, այս պարագայում, այդ մարդիկ նորից փախստական են դառնում և անորոշ է՝ որտեղ պետք է բնակվեն։ Ուրեմն, ըստ նրա, եթե Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հավասար է վերաբերվում, պետք է բարձրացնի այդ փախստականներին նորից Շահումյան վերադարձնելու հարցը, կամ էլ Քելբաջարն ու Լաչինը պետք է տրվեն Արցախի Հանրապետությանը։

Աննա Բալյանի հարցազրույցը Լենսեր Աղալովյանի հետ ամբողջությամբ՝ այսօր, ժամը 20։00-ին Yerkir.am-ով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica