close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքը և ԱՄՆ–ը համաձայն են դուրս բերել ամերիկյան զորքերը երկրից

Տարածաշրջան

9 Ապրիլի 2021, 12:45
 Իրաքը և ԱՄՆ–ը համաձայն են դուրս բերել ամերիկյան զորքերը երկրից

ԱՄՆ-ը և Իրաքը կարողացել են համաձայնության գալ, որ երկրում ամերիկյան զորքեր կամ օտարերկրյա ռազմական բազաներ չպետք է լինեն: Այս մասին ասվում է ապրիլի 7-ին ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Կողմերը որոշել են նաև, որ ԱՄՆ-ն իր զորքերի մեծ մասը դուրս կբերի Իրաքից, և միայն իրաքյան զորքերը կպայքարեն ԻՊ խմբավորման դեմ:

«Կողմերը պայմանավորվեցին, որ Իրաքում չպետք է լինեն ռազմական հենակետեր»,- ռազմավարական երկխոսության երրորդ փուլին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ Արաջը:

Միևնույն ժամանակ, Իրաքը շեշտել է, որ պաշտպանելու է օտարերկրյա մասնագետներին երկրի տարածքում:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել էր սկսել Պարսից ծոցի գոտուց ամերիկյան ուժերի և զենքի մի մասը հետ քաշումը. նախատեսվում է կրճատել Վաշինգտոնի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արդեն Patriot ցամաք-օդ հրթիռային համակարգերի առնվազն երեք մարտկոց է վերադասավորումը և նախատեսում է մի շարք «հետախուզական համակարգեր» տեղափոխել Մերձավոր Արևելքից:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2020-ի աշնանը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու պլանների մասին, մասնավորապես՝  Իրաքից գրեթե 2 հազար զինվորականների դուրս բերման մասին:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica