close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում փաստացի բնակվելը տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի պայմաններից է լինելու

Արցախ

9 Ապրիլի 2021, 11:42
 Արցախում փաստացի բնակվելը տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի պայմաններից է լինելու

Արցախում՝ բնակարանով ապահովելու միջոցառման շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հավաքագրում է այն քաղաքացիների տվյալները, որոնց բնակարանները պատերազմի հետևանքով գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և անօթևան են մնացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վաչե Վարդանյանը:

«Միջոցառման շրջանակում, համայնքապետերի միջոցով, ընդունում և գրանցում ենք, այն քաղաքացիների հայտերը, որոնց բնակավայրերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո, որի հետևանքով մնացել են անօթևան: Միջոցառման նպատակը հավաքագրված տվյալների հիման վրա Արցախում բնակվելու պատրաստ այդ խմբի քաղաքացիների թիվը պարզելն է, ըստ որի էլ մշակվելու ու իրականացվելու է բնակարանային ապահովման և բաշխման ծրագիրը: Շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք պատրաստ են այժմ բնակվել Արցախում»,-մանրամասնեց Վարդանյանը՝ հավելելով, որ նախատեսվող ծրագրով ֆիքսվելու է հստակ ժամանակահատված, ըստ որի` ամրագրվելու է, թե որքան բնակվելուց հետո է այդ բնակարանը համարվելու քաղաքացու սեփականությունը:

«Շահառու քաղաքացին չի կարող ստանալ բնակարան և չբնակվել այնտեղ»,-նշեց Վաչե Վարդանյանը՝ ընդգծելով, որ ներկա պահին միջոցառմանը չեն կարող հայտ ներկայացնել նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած բնակավայրերում անշարժ գույք ունեցող այն քաղաքացիները, որոնք փաստացի չեն բնակվել այնտեղ:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica