close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իտալիայի վարչապետը Էրդողանին անվանել է «բռնապետ», Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է իտալացի դեսպանին

Աշխարհ

9 Ապրիլի 2021, 10:31
 Իտալիայի վարչապետը Էրդողանին անվանել է «բռնապետ», Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է իտալացի դեսպանին

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես «բռնապետ, որի ետ պետք է համագործակցել»:

«Բռնապետերի հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է անկեղծ լինեք՝ ձեր դիրքը հաստատելու համար, բայց նաև պատրաստ լինեք համագործակցել՝ հանուն ձեր երկրի շահերի: Դուք պետք է ճիշտ հավասարակշռություն գտնեք»,- ասել է Դրագին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի մասին հարցին։

Դրագին նաև նշել է, որ ինքը չի ընդունում Էրդողանի վարքագիծը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ: «Կարծում եմ՝ դա անտեղի էր»,- ասել է նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իտալիայի դեսպանին՝ «կապված անընդունելի հայտարարությունների հետ», որոնք Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին արել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Այս մասին հաղորդվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում:

«Փոխնախարար Ֆարուք Քայմաքչին Իտալիայի դեսպանին ասել է, որ մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի վարչապետի խոսքերը՝ ուղղված նախագահին, որը Եվրոպայում ամենաբարձր մակարդակի աջակցությամբ՝ ժողովրդական քվեարկությամբ ընտրված առաջնորդ է»,– նշել է նախարարությունը՝ հավելելով, որ «կոպիտ» հայտարարությունները չեն համապատասխանում «Թուրքիայի և Իտալիայի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններին»:

Թուրքիայի արտգործնախարարությունը նաև ակնկալում է, որ Դրագիի խոսքերը «անհապաղ» հետ կվերցվեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica