close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան բացատրել է ԵՄ առաջնորդների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած «աթոռային» միջադեպը

Տարածաշրջան

8 Ապրիլի 2021, 17:15
 Թուրքիան բացատրել է ԵՄ առաջնորդների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած «աթոռային» միջադեպը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն  «անարդարացի» է որակել իր երկրի հասցեին հնչեցված մեղադրանքները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի  և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ հավելելով, որ հանդիպման արձանագրությունը համաձայնեցվել է Բրյուսելի հետ:

Էրդողանը երեքշաբթի Անկարայում հանդիպել էր ֆոն դեր Լայենի և Շառլ Միշելի հետ: Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ Լայենը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ այնտեղ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնցից մեկի վրա նստել էր Միշելը, իսկ երկրորդին՝ Էրդողանը: Եվրահանձնաժողովի ղեկավարը ստիպված էր եղել նստել բազմոցին՝ Չավուշօղլուի դիմաց, որը, ըստ դիվանագիտական արձանագրության, ավելի ցածր պաշտոն է զբաղեցնում:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը չորեքշաբթի հայտարարել էր, որ ԵՀ ղեկավարն արդեն հանձնարարել է իր թիմին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագա միջազգային այցերում նման իրավիճակներից խուսափելու համար: Ըստ Մամերի՝ Եվրահանձնաժողովի արարողակարգի ծառայությունն այս անգամ չի մասնակցել ուղևորությանը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:

«Մենք չէինք ուզում որևէ հայտարարություն անել այս թեմայի շուրջ, բայց տեսանք, որ դրսում դրան արձագանքել են և անարդար մեղադրանքներ ուղղել Թուրքիայի հասցեին: Մենք առաջին անգամ չէ, որ օտարերկրյա հյուրեր ենք ընդունում, և թուրքական ավանդական հյուրընկալությունը հայտնի է ամբողջ աշխարհում: Ցանկացած հանդիպումից առաջ երկու կողմերից էլ հավաքվում են պրոտոկոլների աշխատակիցներ և մանրամասները մշակում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն:

Եվրախորհրդարանում սոցիալիստների խմբի ղեկավար Գարիցիա Պերես Իրարեի խոսքով՝ միջադեպը կապված է Թուրքիայում կանանց նկատմամբ խտրականության հետ՝ հաշվի առնելով Անկարայի՝  կանանց պաշտպանության մասին Ստամբուլյան կոնվենցիայից վերջերս դուրս գալը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica