close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղում զինադադարը նախագծեր իրականացնելու և հարաբերությունները կարգավորելու լավ հնարավորություն է, եթե Հայաստանը դրական արձագանքի. Չավուշօղլու

Տարածաշրջան

8 Ապրիլի 2021, 14:36
 Ղարաբաղում զինադադարը  նախագծեր իրականացնելու և հարաբերությունները կարգավորելու լավ հնարավորություն է, եթե Հայաստանը դրական արձագանքի. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկերոջը տեղեկացրել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է այս հարցերին Քուվեյթի արտաքին գործերի նախարար, շեյխ Ահմեդ Նասիր Մուհամեդ ալ Սաբահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ`մենք հնարավորություն ունենք իրականացնելու կարևոր նախագծեր և կարգավորելու հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրականորեն արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica