close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը Մոսկվա է գնում իր անձնական խնդիրները քննարկելու համար․ Արտակ Զաքարյան

Քաղաքական

7 Ապրիլի 2021, 13:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը Մոսկվա է գնում իր անձնական խնդիրները քննարկելու համար․ Արտակ Զաքարյան

Նիկոլը գնում է Մոսկվա անձնական նշանակության խնդիրներ քննարկելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում։

Նա ընդգծեց, որ այցի նախաձեռնությունները Փաշինյանի կողմից է՝ այլ խնդիրներ կարծես թե չկան, այս այցից Հայաստանի համար մեծ բաներ սպասելու կարիք չկա, և Նիկոլը մտածում է իր անձնական ճակատագրի մասին։

«Քաղաքական օրակարգային խնդիրներ կարծես թե չկան, որովհետև նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը զուտ աշխատանքային հունի մեջ է, և այն բոլոր պրոբլեմները, որ այս իշխանությունները ստեղծեցին տարածաշրջանի համար, մեծ հաշվով Ռուսաստանի տիրույթում են։ Եվ Նիկոլը մտածում է իր անձնական հարցերի մասին»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս պահին Փաշինյանի հայտարարությունը հիմք չի տալիս վստահ լինելու, որ արտահերթ ընտրություններ անպայման կլինեն, այս իշխանությունները, նրա համոզմամբ, պատրաստ են ցանկացած ավանտյուրայի, և եթե տեսնեն, որ ընտրությունները իրենց համար նպաստավոր չեն լինելու, կարող են հրաժարվել դրանցից։

«Ֆեյսբուքյան գրառումը հիմք չէ, որ կլինեն ընտրություններ։ Այս մասին հայտարարությունը Նիկոլի կողմից միտում ունի ժամանակ շահելու, իրավիճակը հասկանալու, հասարակության մեջ և իր թիմում հականիկոլական տրամադրություներ շոշափելու, շեղելու հիմնական պրոբլեմներից՝ Սյունիքի, Արցախի, Հայաստանի ներսում բազմալորտ ճգմաժամերի հետ կապված։ Այս ամեն ինչից դուրս գալ է պետք։ Արդյո՞ք արտահերթ ընտրություններն են հնարավորություն տալու դուրս գալ։ Իսկ եթե Նիկոլը հույս ունի վերարտադրվելո՞ւ, դա արդեն վերջակետն է լինելու մեր ժողովրդի համար»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Նա նշեց, որ եթե նունիսկ ընտրություններ լինեն, պետք է լինեն այս իրավիճակից դուրս գալու ընտրություններ, իսկ Նիկոլին դա պետք չէ։

ՀՀԿ-ի համար, նրա խոսքով, պատախանատու իրավիճակ է։

«Ասենք թե ընտրություններին մասնակցեցին, 10 մանդատով ասենք թե գնացինք ԱԺ, ի՞նչ ենք փոխելու, արդյո՞ք մեր նպատակը մանդատ ունենալն է։ Դրա ժամանակը չէ։ Մենք մի կարևոր խնդիր ենք դնում՝ Նիկոլի վարչապետությամբ տանել այս երկիրը ընտրությունների, նշանակում է կործանել այս երկիրը ընտրությունների միջոցով, դրա համար պետք է հեռացնել Նիկոլին։ Չի բացառվում, որ ՀՀԿ-ն բոյկոտի ընտրությունները։ Մենք խնդիր ունենք երկիրը առողջացնելու, և դա հնարավոր է անել միայն առանց նիկոլիզմի»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica