close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արցախ

7 Ապրիլի 2021, 11:10
  Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հերոս հայուհիներ,

Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու դուստրեր,

Սովորաբար այս օրը մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու երախտագիտության անկեղծ ու ջերմ խոսքեր, մաղթում, որ լինեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի ձեր օջախներում և հայրենիքում։

Սակայն, այսօր իրարամերժ զգացմունքները ծանրացել են մեր հոգիներում․ մի կողմից՝  անասելի ցավն ու կսկիծը, տառապանքն ու դառնությունը, որ հնարավոր չէ մեղմել ոչ մի խոսքով, իսկ մյուս կողմից՝ նոր ուժ գտնելու և վերապրելու հրամայականը, որ ծառացած է բոլորիս առջև։

Այսօր ես նախևառաջ գլուխ եմ խոնարհում բոլոր այն մայրերի, քույրերի, կանանց ու դուստրերի առջև, ում մերձավորները նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության, նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց հարազատներին՝ հոգու խորքում փայփայելով հույսի շողը, որ նորից կտեսնեն ու կգրկեն իրենց սիրելիներին։  Թող իրականություն  դառնան ձեր նվիրական երազանքները, և թող այլևս արհավիրքները շրջանցեն ձեզ՝ ձեր կյանքի ճանապարհին։

Սիրելի՛ կանայք՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում,

Հայ կինը միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, իմաստնությամբ, անմնացորդ ու անձնազոհ նվիրվածությամբ։ Իմ մաղթանքն է, որ ձեր տված սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու բարությունը վերադարձվեն ձեզ բազմակի անգամ։ Աստված պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica