close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի մարզի 82 կմ-անոց սահմանը թշնամու հետ դարձել է 160 կմ․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

6 Ապրիլի 2021, 15:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի մարզի 82 կմ-անոց սահմանը թշնամու հետ դարձել է 160 կմ․ Իշխան Սաղաթելյան

Պատերազմից առաջ Գեղարքունիքի մարզը թշնամու հետ սահման ուներ 82 կմ հատված, պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։  

Նա նշեց, որ մարզի անվտանգությունը ունի լուրջ խնդիրներ․ 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ են հսկայական ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ։ Պատերազմից հետո Հայաստանում կա 7 հազար տեղահանված ընտանիք՝ շուրջ 30 հազար մարդ։ Այս իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը։ Այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի, հանուն մեր ապագայի։ Մենք չենք կարող հանգիստ նստել մեր տներում և տեսնել, թե ինչպես է կործանվում երկիրը։

«Մեր մարզը առաջիկայում շատ ավելի կոնկրետ է տեսնելու այդ խնդիրները․ Քարվաճառի ճանապարհը, որն անցնում էր Գեղարքունիքի մարզով, վերջին շրջանում բավականին տնտեսական ակտիվություն էր ցույց տալիս․ այլևս այդ ճանապարհը չկա։ Սոթքի հանքը, որ մեր մարզի տնտեսական ցուցանիշների հետ կապված բավականին մեծ ցուցանիշներ ուներ, հիմա հարցականի տակ է դրված հանքի շահագործումը։ Վարդենիսի շրջանի մեր բնակիչները առաջիկայում զգալու են այն գյուղատնտեսական խնդիրները՝ խոտհարքի, վարելահողերի, անասնապահության հետ կապված, որոնք արդեն թշնամու հսկողության տակ են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ 3 տարի շարունակ կառավարության անդամները գալիս են Գեղարքունիք, Սևան, խոստանում միլիոնների ներդրումներ, ճոպանուղի, ճեմուղի, հյուրանոցային տնտեսություն, բայց այդ ներդրումները չկան՝ հերթական անգամ խաբել են, ստել են։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica