close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կովկասի մուսուլմանների ադրբեջանցի առաջնորդը մեղադրել է Հայ եկեղեցուն «մի ձեռքով խաչ, մյուսով զենք» բռնելու համար

Տարածաշրջան

2 Ապրիլի 2021, 13:56
 Կովկասի մուսուլմանների ադրբեջանցի առաջնորդը մեղադրել է Հայ եկեղեցուն «մի ձեռքով խաչ, մյուսով զենք» բռնելու համար

Հայ եկեղեցին սատարում է ագրեսիային հարևան ժողովուրդների նկատմամբ: Հայ հոգևորականները պատերազմի կոչ են անում՝ մի ձեռքում խաչ, մյուս ձեռքում զենք ունենալու կոչով: Այս մասին Ստամբուլում Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն. հաղորդում է Trend-ը:

Փաշազադեն հույս է հայտնել, որ հայ կաթողիկոսը չի խրախուսի պատերազմը, այլ՝ խաղաղությունն ու երկխոսությունը, ինչպես վայել է հոգևոր առաջնորդին, նաև կխթանի խաղաղության և հումանիզմի գաղափարները:

Հիշեցնենք, որ Կովկասի մուսուլմանների վարչությունը ստեղծվել է ԽՍՀՄ ժամանակ՝ 1944 թ.։ 2003 թ. ցմահ նախագահ ընտրված ադրբեջանցի Փաշազադեն Ադրբեջանի, Վրաստանի, Դաղստանի, Կաբարդինո–Բալկարիայի, Ինգուշեթիայի, Չեչնիայի, Կարաչաևո–Չերքեսիայի և Ադըղեայի մուսուլմանների հոգևոր առաջնորդն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica