close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հետ է ուղարկել քրդամետ HDP կուսակցությունը փակելու մասին դիմումը

Տարածաշրջան

1 Ապրիլի 2021, 16:55
 Թուրքիայի Սահմանադրական դատարանը հետ է ուղարկել քրդամետ HDP կուսակցությունը փակելու մասին դիմումը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը դատախազությանն է վերադարձրել  քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) լուծարելու խնդրանքը.  հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայցադիմումի՝ «դատավարական թերությունների» կապակցությամբ:

Մարտի 17-ին Թուրքիայի դատախազությունը դիմել էր Սահմանադրական դատարան`HDP-ն լուծարելու խնդրանքով: Փաստաթղթում նշվում էր, որ քաղաքական շարժման անդամների հայտարարություններն ու գործողությունները «ուղղված են պետության և ժողովրդի պառակտմանը»: 2017-ի հունվարին HDP-ի համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը մեղադրվել են ահաբեկչական գործունեության և ահաբեկչության քարոզչության մեջ: Անկարան կարծում է, որ այս կուսակցությունը, ներկայացված լինելով խորհրդարանում, դեռ շարունակում է կապեր պահպանել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ և կարող է հանդես գալ որպես դրա քաղաքական թև:

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica