close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպե՞ս է արտահայտվել Աննա Հակոբյանի բարոյական աջակցությունը

Խմբագրի անկյուն

31 Մարտի 2021, 16:43
 Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպե՞ս է արտահայտվել Աննա Հակոբյանի բարոյական աջակցությունը

Փաշինյանը նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում, անդրադառնալով պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում լինելու իրողությանը, հայտնեց, որ Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ է գնացել հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն ցուցաբերելու։

Վարչապետը կամ գերագույն գլխավոր հրամանատարը ո՞ր իրավական ակտով է իրավասու ռազմական դրության, ընթացող պատերազմի պայմաններում հանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կետում ցուցաբերել բարոյական աջակցություն:  Ո՞ր իրավական ակտով են նկարագրվում բարոյական աջակցությունը, սահմանվում դրա ձևերը և մեխանիզմները. այս և մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

Մեկ ամիս և 20 օր անց ստացված պատասխանն առավել քան ուշագրավ էր. գրությամբ բարձրացված հարցերը չեն վերաբերում ՀՀ ՊՆ գործառույթներին: «Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու հարցին, ապա նշված հարցին հրապարակային ելույթի ժամանակ սպառիչ կերպով անդրադարձել է ՀՀ վարչապետը»,- նշված է պատասխանի մեջ:

Հիշեցնենք՝ հարցրել էինք նաև, թե ի՞նչ կարգավիճակ ունի ի պաշտոնե Աննա Հակոբյանը, որը ստացել է հրամանատարական կետում բարոյական աջակցություն ցուցաբերելու հատուկ հանձնարարություն, և ի՞նչ նոր կարգավիճակում է հայտնվել հանձնարարությունն ստանալուց հետո, ո՞ւմ հրամանով է թույլատրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ գտնվել Արցախի հրամանատարական կետում, քանի՞ օր է մնացել Աննա Հակոբյանը հրամանատարական կետում, կարո՞ղ էին այնտեղ մուտք գործել այլ հայուհիներ ևս, որոնք ցանկանում էին բարոյական աջակցություն ցուցաբերել հրամանատարական կազմին: 

Փաստորեն, հրամանատարական կետ մարդկանց մուտք ու ելքը, նրանց կարգավիճակը և կատարած այս կամ այն գործողությունները, ըստ Վաղարշակ Հարությունյանի տրամաբանության, չեն առնչվում ՀՀ ՊՆ գործառույթներին: Այդ դեպքում՝ հետաքրքիր է, թե ո՞ւմ են առնչվում դրանք. Առողջապահության կամ Շրջակա միջավայրի նախարարությունը կարո՞ղ են տեղյակ լինել այդ հարցերից: Գուցե կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կամ Վիճակագրական կոմիտեի՞ն դիմենք:

Մեր նամակի մեջ կար նաև հետևյալ կարևոր հարցը՝ կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվել բարոյական աջակցությունը՝ հրամանատարների համար ճաշ եփել, թեյ դնել, ամանները լվանալ, շորերը լվանալ, երգել կամ պարել, անեկդոտ պատմել, թե՞ այլ գործառույթներ (խնդրել էինք նշել դրանք): Դե, քանի որ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, ՊՆ-ի գործառույթների հետ սա էլ առնչություն չունի, երևի թե այս հարցով էլ առաջիկայում դիմենք կա՛մ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության, կա՛մ  կրթության տեսչական մարմնին: 

ՊՆ գլխավոր քարտուղարության զավեշտալի պատասխանի մի քանի տողը ձևակերպվել է մեկ ամիս քսան օրում: Հավանաբար, սպասել են, որ այն տնտղի նաև նախարար Վաղարշակ Հարությունյանը: Միայն նա կարող էր հրամանատարական կետում գտնվելու մասին կարևորագույն իրավական հարցերի պատասխանները տեսնել վարչապետի հրապարակային ելույթերում, ավելին` այդ խելացնոր կամ, առավել շատ, կասկածելի հայտարարությունները համարել «սպառիչ անդրադարձներ»: 

Վերոնշյալն ամբողջովին ցուցադրում է ՀՀ պաշտպանության նախարարության ողջ մերկությունն ու ցույց տալիս, որ հսկայական այդ հիմնարկը վերածվել է մի վարչապետ-արկածախնդրի աշխատակազմին կից գրասենյակի: Եվ ամենասարսափելին այն է, որ այդ նույն քաոսն առավել մեծ ծավալներով առկա է եղել պատերազմի ճակատագրական օրերին, և ռազմական այս հսկա գերատեսչությունը վերածված է եղել գերագույն գլխավոր ընտանիքի դավադիր քմահաճույքների կատարման և կասկածելի հրահանգավորումների պլացդարմի:

Ահա թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: 

Հ.Գ. Մի հարց պարոն Վաղարշակ Հարությունյանին` պարո՛ն նախարար, իսկ, ընդհանրապես, հայրենիքի պաշտպանության խնդիրը ներկայումս ՊՆ գործառույթներին առնչվո՞ւմ է, թե՞ ոչ: 

Վահե Սարգսյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica