close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա այն հասցեն է, որտեղից հայհոյում են ձեզ․ դաշնակցականների ակցիան՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի դիմաց

Քաղաքական

16 Մարտի 2021, 15:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա այն հասցեն է, որտեղից հայհոյում են ձեզ․ դաշնակցականների ակցիան՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի դիմաց

Ժողովրդին ուզում ենք տեղյակ պահել՝ սա այն հասցեն է, որտեղից հայհոյում են ձեզ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը ՀՀ վարչապետին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի շենքի դիմաց, որտեղ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա էին կազմակերպել։

«Մենք գտնվում ենք, ըստ գրվածի, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումով։ Հանրության դատին ենք ուզում հանձնել մի հասցե, որտեղ գտնվող գրասենյակը պետության կողմից ֆինանսավորվում է, որպեսզի հայհոյի հայ ժողովրդին»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Նա նշեց, որ լայն հասարակությանը ներկայացվող հասցեն գտնվում է Օրբելի փողոցում, որտեղ ցուցարարները տեղակայել են սոցցանցերում ՊՈԱԿ-ի գրած քոմենթներից։

Ակցիայի մասնակիցները բանջարեղեն և զուգարանի թուղթ նետեցին «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից ներս։

«Սա կառավարությանն առընթեր մարմին է, որը կոչված է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բայց այսօր չի ծառայում իր նպատակներին։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո այս կառույցը միջազգային հարթակներում քարոզչական ու տեղեկատվական հարցեր լուծելու փոխարեն ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը, Փաշինյանի իշխանության պահպանմանը»,-ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Ցուցարար, ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը վստահեցրեց, որ գիտեն՝ ովքեր են գրում հայհոյախառն քոմենթները հայ ժողովրդի մասին և օրվա ընթացքում փակցնելու են նաև ՊՈԱԿ-ում աշխատողների լուսանկարները։

«Այդ մարդկանց, եթե այսօր բռնես, ասես՝ չե՞ք ամաչում, այս ի՞նչ ձևով եք փող աշխատում, իրենք ասելու են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց հստակ գիտենք այդ 100-120 հազարանոց հետևորդների հետևում ովքեր են մտնում՝ «մեր թանկ վարչապետ» և այլ գրառումներ անում։ Սա արժանապատիվ աշխատանք չէ, և հասարակության առողջ մթնոլորտը խաթարում են»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica