close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի պաշտոնավարումն ուղղված է ՀՀ գոյության դեմ

Հարթակ

13 Մարտի 2021, 11:18
 Փաշինյանի պաշտոնավարումն ուղղված է ՀՀ գոյության դեմ

Սկսեմ հետգրությունից:

Հ.Գ. Ամենևին մտադիր չեմ ընկնել որևէ դավադրության տեսության մեջ: Սա ընդամենը մտահոգություն է: Աստված տա` սխալված լինեմ, կամ չհասնենք այն օրվան, որի մասին հիմա կասեմ:

Հ.Հ.Գ. Մտածում էի գրել սրա մասին, թե` ոչ, երկար ժամանակ է` տատանվում էի, բայց քանի որ կարիքը կա մարդկանց բացատրելու, թե ի՞նչ գործ ունենք Բաղրամյան պողոտայում, և ինչո՞ւ չի կարելի աթոռակռիվ ներկայացնել այս պայքարը, որոշեցի գրել: Իսկ աթոռակռիվ չկա, ես դրան հավատում եմ: Կլինեն ընտրություններ, կգնանք և միասին կձևավորենք նոր իշխանություն, իսկ հիմա պետք է պահել այս պետությունը: Առանց պետության իշխանություն չի լինում:

Ուշքի՛ եկեք:

Արցախի զգալի մասը կորցնելուց հետո թշնամին անցավ ՀՀ տարածքների  զավթմանը, մասնավորապես` Սյունիքի: Թշնամին ՀՀ իշխանությունների հանցավոր լռության պայմաններում  կամ բանավոր, իսկ որոշ դեպքերում նաև գրավոր համաձայնությամբ սկսեց GPS օպերացիան: Թե ինչ է սահմանազատումը` դելիմիտացիան, դեմարկացիան ինչպես է արվում, մասնագետները շատ են խոսել, ուստի ես այս հատվածը բաց կթողեմ: Ամբողջ հակահայ Արևմուտքը և տարածաշրջանում նրա հաչացող շունը՝ Թուրքիան, փորձ են անելու տիրանալ մեր պատմական հայրենիքին՝ Սյունիքին: Պատահական չէ, որ Ալիևը վերջին շրջանում չի խոսում ճանապարհ ունենալու՝ նոյեմբերյան փաստաթղթով նշված կետերի մասին, այլ կոնկրետ՝ Զանգեզուրի: Սա նշանակում է, որ նրանք ամբողջն են ուզում: Մեր երկրի անպատասխանատու պաշտոնյաները դավաճանաբար լռում են: Սյունիքն ինչների՞ն է պետք` միամտաբար կհարցնեք դուք: ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ հռչակած Իրանն այստեղ լուրջ խնդիր է ունենալու, նրան՝ իբրև շիա մահմեդական պետության, կառնեն սուննի մահմեդական օղակի մեջ: Սրանից կօգտվեն Իսրայելը, Թուրքիան և որոշ կարկառուն գործիչների շատ սիրելի Արևմուտքը: Թուրքիան անթաքույց մտնում է տարածաշրջան, փորձ է անում ավելացնել իր ազդեցության աշխարհագրությունը` ի հաշիվ ռուսական, հայկական ազդեցության:

ՆԱՏՕ vs ՀԱՊԿ:

Սրանք կգան, պատերազմ կսկսեն, որպեսզի մենք մեր ուժերը չկարողանանք կենտրոնացնել Սյունիքում: Հնարավոր է, կրկնում եմ` հնարավոր է նաև ՀՀ սահմանային այլ տարածքներում նույնպես լարվածությունը մեծանա` զուտ զորքի տեղաշարժին խոչընդոտելու համար: Սա այնքան պարզ է, որ ցանկացած գիտակից մարդ հասկանում է: Չի բացառվում, որ ինչ-որ մի փուլում Տավուշում դարձյալ լարվածությունն ուժեղանա:

Սյունիքը մեր պետության լինելիության վերջին հանգրվանն է, Արցախի մասնատմամբ, արդեն սկիզբ է դրվել ՀՀ կործանմանը: ՀՀ-ում կգտնվեն մարդիկ, որոնք հանցավոր կերպով կնայեն, թե ինչպես է դա տեղի ունենում, հետո, կոկորդ պատռելով, կգոռան, թե` բա ո՞ւր է ՀԱՊԿ-ը, և կսկսվեն ռուսական ռազմական ուժերի հեռացման մասին հայտարարություններ և գործընթաց: Արդյունքում` կկորցնենք պետականությունը, կկորցնենք Վարդենիսը, Շիրակը, Տավուշը, Արարատի մի մասը, Սյունիքն ու Վայոց ձորը:

Ի՞նչ է պետք այս արհավիրքը կասեցնելու համար: Այո, դուք ճիշտ եք, պետք է չեզոքացնել այս վտանգը, իսկ վտանգը չեզոքացնելու մեկնարկը բանակցություններն են: Վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, առաջարկել սեփական լուծման ուղիներ, ունենալ սեփական պրոյեկտ և զինվել-զինվել-զինվել: Բարելավել ներհայաստանյան բարոյահոգեբանական միջավայրը, թուլացնել ատելության մթնոլորտը, կարգավորել ու վերանորոգել հարաբերությունները դաշնակիցների հետ, առաջադրել պահանջատիրական օրակարգեր: Դադարեցնել ճանապարհների բացման կեղծ օրակարգը:

Անելիք իսկապես շատ կա, իսկ այս ամենն անելու համար կա մեկ խոչընդոտ` Նիկոլ Փաշինյանը: Նա այլևս ունակ չէ, ունակ չի էլ եղել որևէ հայանպաստ աշխատանք կատարել: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն ուղղված է ՀՀ գոյության դեմ:

Վստահ չեմ, որ ՌԴ-ում իսկապես հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, վստահ չեմ, որ ՌԴ-ում հասկանում են, որ շատ կուշանան, մինչև գլխի ընկնեն, թուրքերը խնդիրը կտեղափոխեն, օրինակ, Ղազախստան: Գիտե՞ք` ինչու, նախ` ԵԱՏՄ և ՀԱՊԿ պետություն է, և հետո` որքան շատ խնդիրներ ՌԴ-ի շուրջը, այնքան լավ Արևմուտքի համար: Իսկ Արևմուտքը «Նավալնի օպերացիա»-ում փող է ներդրել, չի ուզի ձախողել:

 Իրանը ցույց տվեց, որ հասկանում է, թե որն է իր կարմիր գիծը: Մերը չէ, այլ իրենցը: Մենք վաղուց անջատել ենք ինքնապաշտպանական և իմունիտետային բնազդը, իսկ մտածել կարծես, շատերն են դադարել: Բայց վստահ եմ, որ տարածաշրջանում մեզ բարեկամ պետությունների հետ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր կլինի չեզոքացնել այս խնդիրները: Խոսել է պետք:

Չի կարելի թույլ տալ, որ քաղաքական շարժառիթներով հերթական անգամ հարված հասցվի Հայոց բանակին, սա պետք է հասկանան նաև պատասխանատու զինվորականները: Չի կարելի  սեփական իշխանության (արդեն գոյություն չունեցող իշխանության) պահպանման համար թիրախ դարձնել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն: Բոլորին է պարզ, որ ԳՇ-ի հարցերը լուծելուց հետո այս թուրքահպատակները կանցնեն կորպուսների հրամանատարներին, նույնիսկ դժվար չէ կռահել, թե ով կլինի առաջին հրամանատարը: Հետևաբար, հապաղելու ժամանակ չունենք: Պետք է սա հասկացնել նաև ԻՔ պատգամավորներից շատերին, հույս ունեմ, որ դեռ կան մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ մեծ մեղքի տակ են ընկնում հերթական անգամ: Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք, հատել եք կարմիր գծերը, հիմա գոնե կա՛նգ առեք:

Հայրենիքն իսկապես փրկության կարիք ունի` անկախ նրանից` հավատում եք, թե` ոչ, նիկոլական եք, թե` ոչ: Սա բոլորին է վերաբերում:

Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica