close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է լինի քաղաքական շարժառիթով հարձակումը․ Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

8 Մարտի 2021, 23:56
 Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է լինի քաղաքական շարժառիթով հարձակումը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տանը տեղի ունեցած կողոպուտին, որի ժամանակ գողացել են Աշոտ Մինասյանի ու նրա եղբոր՝ Արցախի առաջին պատերազմի ժամանակ ստացած մեդալները։ Գրառման մեջ ասվում է․

«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.

1) Աշոտ Մինասյանը կապիտուլյանտի սկզբունքային ընդդիմախոսներից է, հետևաբար նրա տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է բնականորեն լինի քաղաքական շարժառիթով հարձակումը։ Եթե ամենակարճ ժամկետում հանցագործությունը չբացահայտվի, ապա յուրաքանչյուրս լիարժեք իրավունք կստանանք պնդել, որ հարձակման շարժառիթը հաստատապես քաղաքական էր։

2) Այս գործի օրինակով իրավապահները պետք է ապացուցեն, որ շարունակում են մնալ հանցանքների բացահայտմամբ, խափանմամբ ու կանխմամբ զբաղվող կառույցներ և ամբողջությամբ չեն վերածվել «կապիտուլյանտական գրաքննության գործակալությունների»։

3) Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության արդյունքում հափշտակվել են նրա և իր նահատակված եղբոր մարտական պարգևները։ Հետևաբար սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica