close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին

Քաղաքական

8 Մարտի 2021, 20:48
 ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին

Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը և Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին News.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նախկին խորհրդականները պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։

Հրայր Ղուկասյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։ Այդ գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, առաջին նիստը նույնպես նշանակված է ապրիլի 8-ին։

Վարդան Պողոսյանի հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին, առաջին նիստը նշանակված է ապրիլի 16-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica