close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառվում է, որ դավադիրը, դավաճանը կարողանա ընտրություններ կազմակերպել․ Լիլիթ Գալստյան

Քաղաքական

8 Մարտի 2021, 17:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառվում է, որ դավադիրը, դավաճանը կարողանա ընտրություններ կազմակերպել․ Լիլիթ Գալստյան

Դուք հավատում եք, որ այդ դավադիրը, դավաճանը կկարողանա ընտրություննե՞ր կազմակերպել․ դա բացառվում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ Մարտի 8-ի առիթով կանայք հավաքվել էին՝ «Եռաբլուր» պանթեոն գնալու և օրը զոհվածների մայրերի, քույրերի ու հարազատների հետ արժևորելու համար։

«Ցույց տվեք երկրում որևէ ոլորտում կատարած մի հաջող գործ, որի հեղինակը այս տխրահռչակն է և իր թիմը՝ ես ասեմ, որ նա ընդունակ կլինի ընտրություններ կազմակերպել: Նրանք պարտվեցին պատերազմում, կործանեցին երկիրը: Մենք հիմա չհայտարարված անարյուն քաղաքացիական պատերազմի մեջ ենք»,-պարզաբանեց Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանության առաջարկին:

Նա նկատեց, որ Հայաստանում չկա իշխանություն, թուրքի շնչառությունը Տավուշում է:

«Երկրում քաոս ու անտերություն է, և ոչ ոք բացատրություն չի տալիս՝ ո՛չ այս շենքը զբաղեցրած ուսապարկերը,  ո՛չ էլ երկրի քաղաքական իշխանությունը: Մինչ իրենք ֆեյքեր են որսում, թուրքերը Կապանում շրջապտույտի են դուրս եկել: Ես կոչ եմ անում մարդկանց, որոնք չեն կորցրել բանականության զգացողությունը, չեն մերժում պետություն ունենալը, որովհետև դուք, որ նստել եք տանը, ովքեր շարունակում եք լինել Նիկոլի հետևորդը, նշանակում է դուք մերժում եք ունենալ պետականություն»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Նա նշեց, որ մարտի 8-ը պիտի տոն լիներ, բայց կոտրված մեջքով, պարտված երկրում, քաոսի մեջ, անհայտ հեռանկարով տոնի մասին խոսելու ո՛չ բարոյական մթնոլորտ կա, ո՛չ հոգեկան։

«Այսօր մեր արժանապատվությունը  գտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով: Մեր շարժումը համոզված է, որ մեր կոտրված արժանապատվությունը, կորսվող հայրենիքի գահավիժումը դադարեցնելու մեր ճանապարհը անցնում է Եռաբլուրով։ Նախ՝ մենք պարտք ենք մեր 5 հազար զոհերին, որոնց շիրիմները դեռ թաց են։ Նաև ուխտի պես մի զգացողություն ունեմ, որ մենք ուխտի պես ենք գնում նրանց մոտ, խոստանալու, որ իրենց արյունը զուր չի թափվել՝ մենք պետք է վերագտնենք մեր հայրենիքը, հետ բերենք Շուշին է՛լ, Հադրութն է՛լ: Մենք պետք է մեր հողից հեռացնենք բոլոր դավաճաններին, և մեր հայրենիքը կոտրված մեջքով չի՛ շարունակելու լինել»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Նա հավատում եմ այն արժանապատիվ քաղաքացիներին, որոնք լծվել են հայրենիքի փրկությանը և հավատում են վաղվա լավ օրվան։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica