close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան

Տարածաշրջան

8 Մարտի 2021, 17:36
 ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան

Վաշինգտոնը կանխել է թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին, որոնք այժմ, ամենայն հավանականությամբ, կստանա Չինաստանը. հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ներկայացուցիչը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիան և Պակիստանը 2018-ին համաձայնագիր են ստորագրել 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, որը Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման համար: Դրա գումարը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար:

Այնուամենայնիվ, պայմանագրի կատարումը հետաձգվել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու մերժման պատճառով, այն բանի համար, որ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը` ստիպելով նրան հրաժարվել Ռուսաստանից գնված Ս-400-ներից: Թուրքիան ցանկանում է սկսել  ուղղաթիռների շարժիչների իրնարտադրությունը:

«ԱՄՆ-ն արգելափակել է Պակիստանին մարտական ուղղաթիռների՝ մեր նախատեսվող վաճառքը: Սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ քննարկվող մրցույթը կուղղվի Չինաստան, իսկ ԱՄՆ-ը պարտված դուրս կգա»,- ասել է Քալընը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica