close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեք տասնամյակ անց շղթաները կրկին կաշկանդում են մեզ

Հասարակություն

8 Մարտի 2021, 15:14
 Երեք տասնամյակ անց շղթաները կրկին կաշկանդում են մեզ

1992թ. մայիսին Արցախի ինքնապաշտպանական ուժերը հաջողությամբ կասեցնելով մայրաքաղաք Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածների վրա ձեռնարկված հարձակումներն ու ազատագրելով բերդաքաղաք Շուշին` ձեռնամուխ եղան չորս տարի շարունակ Արցախը մայր Հայաստանից անջատ պահող Բերձորի (Լաչինի) միջանցքի բացմանը: Մայիսի 18-ին միջանցքն արդեն ազատ էր: Դա Արցախյան ազատամարտի հիմնաքարային ու թերևս ամենաբովանդակային գործողությունն էր, որ կոտրեց արցախահայերին մահվան օղակի մեջ պահող քառամյա շղթան: Դա արցախահայության կյանքի ուղին էր, այն բացվեց մայր Հայաստանն ու Արցախը հավերժորեն իրար ձուլելու նպատակով, և միայն դավաճանը կարող էր նպաստել դրա հանձնմանը: Միջանցքի ազատագրման օրը Գորիս քաղաքից Զաբուղ-Լաչին-Բերդաձոր-Լիսագոր-Շուշի ճանապարհով Ստեփանակերտ հասավ առաջին ավտոշարասյունը՝ որպես հաղթանակի շոշափելի ավետիս:

Այդ կարևոր իրադարձությունը խիստ ուշագրավ և գեղարվեստականորեն է ներկայացնում Բ. Ուլուբաբյանը. «…առաջին ավտոշարասյունը, որը քառամյա շրջափակումից ու չդադարող հրետակոծությունից հյուծված, քրքրված Ստեփանակերտին էր տանում բազմատեսակ սնունդ, դեղորայք, փրկության աղաղակ ու երջանկության ավետիս»:

Նույն օրվա երեկոյան ռուսական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ նորանկախ հանրապետության առաջին դիվանագետը: Անդրադառնալով Բերձորի ռազմագործողություններին՝ նա ի լուր աշխարհի ամենայն հպարտությամբ հայտարարեց. «Մենք ստիպված էինք ջարդել մեզ կաշկանդող շղթաները: Չորս տարվա դաժան շրջափակումը, Ադրբեջանի անպատիժ չարագործությունների և մանավանդ աշխարհի մեծերի անտարբերությունը հուշեցին, որ փրկվելու այլ միջոց չկա, քան սեփական ուժերի լարումն ու հասցնելիք վճռական հարվածը»:

Շուրջ երեք տասնամյակ անց, դավադիր պատերազմի արդյունքում, կրկին փակվեց Բերձորի միջանցքն ու օղակեց Արցախը: 1992թ. մայիսի 18-ին փշրված շղթաների օղակներն ազերիները երեք տասնամյակ հատիկ-հատիկ հավաքեցին ու, օգտվելով Հայաստանում տիրող պետական անմեղսունակությունից, կրկին կաշկանդում են մեզ` չորս կողմից շղթայելով ազատ Արցախը` խաչ քաշելով «ազատ» բառի վրա: Ցավոք, հիմա շղթաները երկուսն են, մեկն էլ ներսում` մայրաքաղաքում:

Իսկ մինչ այդ, մինչ այդ բաղձալի օրը, մինչ վճռական հարվածի պահը, չերերացող նպատակով պետք է միշտ հիշենք` շղթաները կրկին կաշկանդում են մեզ:

Կաշկանդում են ներսից ու դրսից:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica