Իսրայելում բողոքում են վարչապետ Նեթանյահուի դեմ
Աշխարհ

Երուսաղեմի, Թել Ավիվի և Կեսարիայի հազարավոր ցուցարարներ հերթական անգամ փողոց են դուրս եկել՝ պահանջելով վարչապետ Բինյամին Նեթանյահուի հրաժարականը:
Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ անցկացվող ցույցը վերաճել է բախումների վարչապետի կողմնակիցների և հակառակորդների միջև. հայտնում է թուրքական Anadolu-ն:
Թել Ավիվում և Կեսարիայում բողոքողները Նեթանյահուին և կառավարությանն ուղղված՝ «Նեթանյահու, դու պարտվել ես», «Նեթանյահու, գնա արդեն» վանկարկումներ են արել և պաստառներ պարզել։
Իսրայելում մարտի 23-ին տեղի կունենան ընդհանուր ընտրություններ: Երկրում բողոքի ակցիաները շարունակվում են 37 շաբաթ, երբեմն դրանք կազմակերպվում են շաբաթը երկու անգամ: Բողոքի ցույցերի պատճառները Նեթանյահուի դեմ ներկայացված կոռուպցիայի մեղադրանքներն են, ինչպես նաև բնակչության դժգոհությունը COVID-19 համաճարակի և դրա հետ կապված սահմանափակումների դեմ պայքարի՝ կառավարության միջոցներից: