close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի օր կգործի նաև «հակադաշնակցության» դեմ հակաթույնը. ՀՊՄՀ պրոֆեսոր

Քաղաքական

8 Մարտի 2021, 08:23
 Մի օր կգործի նաև «հակադաշնակցության» դեմ հակաթույնը. ՀՊՄՀ պրոֆեսոր
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը գրում է.
 
«Այս օրերին մի ֆեյք լուր է պտտվում համացանցում, ըստ որի իբր Իրանում Հայաստան համահայկական հիմնադրամի համար հանգանակված ինչ-որ չափի գումար Դաշնակցությունը չի փոխանցել հիմնադրամին: Լուրը շրջանառության մեջ դնող «հակադաշնակցությունը» որևէ փաստարկ չի բերում, բայց քանի որ ինքը «հակադաշնակցությունն» է, չի խորացել լուրի իսկության մեջ: Միաժամանակ էլի այս օրերին «Հետք» լրատվականը բավական հիմնավոր փաստարկներով ներկայացնում է նույն Հայաստան համահայկական հիմնադրամի համար հանգանակված փողերի՝ 100-200 անգամ շատ փողերի չարաշահման մասին, բայց հայրենիքի սիրով «տառապող» «հակադաշնակցությունը» լռում է: Լռում է, որովհետև չարաշահումի մեջ մեղադրվողը Դաշնակցությունը չէ:
«Հակադաշնակցության» համար Դաշնակցությանը քարկոծելը ավելի կարևոր է, քան հայրենիքի շահը:
 
Է՛յ, «հակադաշնակցությո՛ւն», դու ոչ թե հայրենիքն ես սիրում, այլ` Դաշնակցությանն ես ատում: Դու ավելի շատ երջանիկ կզգաս Դաշնակցությանը քարկոծելուց, քան՝ կտխրես Հայրենիքի ցավից: Քեզ ոչ թե հայրենիքի բարեկեցությունն է ուրախացնում, այլ՝ Դաշնակցության՝ հայրենիքի համար արած գործն է մտատանջում:
Դու ապրում ես քո ստեղծած հակադաշնակցական ճահիճի մեջ և չես ուզում դուրս գալ, գիտե՞ս ինչու.
 
Պատասխանեմ ջիվանիաբար...
 
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Մի օր կգործի նաև «հակադաշնակցության» դեմ հակաթույնը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica